A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Երեմիա 13



1

  Այսպէս է ասում Տէրը. «Գնա՛ քեզ համար ձե՛ռք բեր կտաւէ գօտի, փաթաթի՛ր մէջքիդ, բայց ջրի միջով չանցնես»։

2

  Հետեւելով Տիրոջ խօսքին՝ ես ձեռք բերի մի գօտի ու փաթաթեցի մէջքիս։

3

  Տէրը, կրկին խօսքն ինձ ուղղելով, ասաց.

4

  «Այդ գօտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մէջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի մի քարի

5

  Ու ես գնացի եւ այն թաքցրի Եփրատի ափին, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը։

6

  Եւ ահա շատ օրեր անց Տէրն ինձ ասաց. «Վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ վերցրո՛ւ այն գօտին, որը հրամայեցի քեզ այնտեղ

7

  Գնացի Եփրատ գետի ափը, փորեցի եւ վերցրի գօտին այնտեղից, ուր այն թաղել էի. բայց, ահա, գօտին փտել էր եւ ոչ մի բանի

8

  Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց.

9

  այսպէս է ասում Տէրը. «Այդպէս էլ ապականելու եմ Յուդայի երկրի հպարտութիւնը եւ Երուսաղէմի հպարտութիւնը,

10

  քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խօսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկութեամբ,

11

  Ինչպէս որ գօտին պատում է մարդու մէջքը, այդպէս իմ շուրջը պատեցի Իսրայէլի այդ ամբողջ տունը եւ Յուդայի ամբողջ տունը, -

12

  «Այդ ժողովրդին կը յայտնես նաեւ հետեւեալ պատգամը. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ամէն մի տիկ գինով պէտք է

13

  ապա կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. «Ահա ես այդպէս պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին եւ

14

  Ցրելու եմ դրանց՝ մարդն իր եղբօր, հայրն իր զաւակների հետ միասին, - ասում է Տէրը. - չեմ գթալու եւ չեմ խնայելու, առանց

15

  Լսեցէ՛ք, ունկնդի՛ր եղէք եւ մի՛ հպարտացէք, քանզի Տէրը խօսեց։

16

  Ձեր Տէր Աստծուն փա՛ռք տուէք, քանի դեռ խաւարը չի պատել, եւ ձեր ոտքերը խաւար լեռների վրայ չեն սայթաքել։ Լոյս պիտի

17

  Եւ եթէ չլսէք նրան, դառնութիւնից ձեր հոգու խորքում լաց պիտի լինէք, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք

18

  Թագաւորին ու բռնակալներին ասացէ՛ք. «Խոնարհուէ՛ք ու գետնի՛ն նստեցէք, քանզի ձեր փառքի պսակն ընկաւ ձեր գլուխներից։

19

  Հարաւի կողմի քաղաքները փակուեցին, եւ ոչ ոք չկայ, որ բաց անի. Յուդայի երկիրն ամբողջապէս գերուեց, սպառուեց լիովին»։

20

  «Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղէ՛մ, եւ նայի՛ր հիւսիսից յարձակուողներին. ո՞ւր է այն հօտը, որ տրուեց քեզ, քո փառաւոր

21

  Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրայ։ Միթէ քեզ

22

  Եւ եթէ քո սրտում ասես՝ «Ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ»,ապա դա եղաւ քո բազում անիրաւութիւնների պատճառով, քանի որ

23

  Թէ որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառիւծը՝ իր խայտուցները, դուք էլ կը կարողանաք բարութիւն անել, դուք, որ սովորել էք

24

  Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիւի նման։

25

  Ինձ չհաւանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանզի մոռացար ինձ եւ յոյսդ դրեցիր սուտ աստուածների վրայ։

26

  Ես պիտի մերկացնեմ քո յետեւը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին,որ երեւան քո ամօթոյքը,

27

  քո շնութիւնն ու վրնջիւնը, դու, որ քո պոռնկութեամբ խորթացար ինձնից։ Ես տեսայ քո գարշելի արարքները բագիններում ու

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994