A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սողոմոնի երգը 5

1

  «Թող իմ սիրեցեալն իջնի իր պարտէզը,եւ իր ծառերի պտուղներն ուտի»։ «Ես իմ պարտէզը մտայ, քո՛յր իմ հարս, զմուռս քաղեցի

2

  «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է»։ «Իմ սիրեցեալն է, նրա ձայնն է. դուռն է բախում»։

3

  «Բա՛ց, քո՛յր իմ, ո՜վ իմ սիրելի, իմ աղաւնի՛, իմ կատարեա՛լ. գլուխս, ահա, թրջուել է ցօղով, մազերս՝ գիշերուայ շաղով»։

4

  «Ես հանել եմ իմ պատմուճանը, ինչպէ՞ս հագնեմ այն.ես լուացել եմ իմ ոտքերը, ինչպէ՞ս կեղտոտեմ դրանք։

5

  Իմ սիրեցեալը ձեռքը ձգեց պատուհանից, եւ որովայնս սարսռաց նրա համար։

6

  Վեր կացայ դուռը բացելու իմ սիրեցեալի համար. իմ ձեռքերից զմուռս կաթեց, եւ իմ մատներից զմուռսը լցուեց փականի բռնակի

7

  Ես բացեցի դուռն իմ սիրեցեալի համար, բայց նա գնացել էր արդէն, եւ խելքս մաղուեց նրա խօսքի համար։ Փնտռեցի նրան, բայց

8

  Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին եւ վիրաւորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից։

9

  Երդուեցէ՛ք, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, եթէ դուք գտնէք իմ սիրեցեալին, կը պատմէք նրան, որ

10

  «Ինչո՞վ է առաւել քո սիրելին միւս տղաներից, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, ինչո՞վ է նա առաւել, որ այդպէս երդուեցնում ես

11

  «Իմ սիրեցեալը սպիտակ է եւ կարմիր, ընտրեալ է՝ տասը հազարից։

12

  Նրա գլուխը ոսկի է ազնիւ, նրա մազերը գանգուր են, սեւ, ինչպէս ագռաւ։

13

  Նրա աչքերը նման են աղաւնիների՝ հակուած առատ ջրերի վրայ,կաթով լուացուած եւ թառած՝ առատ ջրերի վրայ։

14

  Նրա ծնօտները նման են խնկէ անօթների, որոնք, ինչպէս օծման իւղեր, անուշահոտութիւն են բուրում. նրա շուրթերը շուշաններ

15

  Նրա ձեռքերը ճախարակուած ոսկի են՝ Թարսիսի ակնաքարերով պատուած։ Նրա որովայնը փղոսկրեայ տախտակ է՝ շափիւղայ քարերով

16

  Նրա սրունքները մարմարեայ սիւներ են՝ հաստատուած ոսկէ խարիսխների վրայ։ Նրա տեսքն ասես Լիբանանի ընտիր եղեւնափայտ լինի։

17

  Նրա կոկորդը լի է քաղցրութեամբ, եւ ամբողջովին հաճելի է նա։ Այսպիսին է, ահա, իմ սիրեցեալը, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,

18

  «Ու՞ր գնաց քո սիրեցեալը, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,ո՞ր կողմը գնաց քո սիրեցեալը, որ մենք էլ քեզ հետ որոնենք նրան»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994