A A A A A
Submit Image
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սողոմոնի երգը 2



1

  «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։

2

  Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»։

3

  «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ

4

  «Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք,եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ։

5

  Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս, քանզի այրւում եմ խանդակաթ սիրով։

6

  Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ աջը նրա թող գրկի ինձ»։

7

  «Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի,

8

  «Իմ սիրեցեալի ձայնն է. ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով եւ ցատկոտում բլուրների վրայ։

9

  Իմ սիրեցեալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթէլի լեռներում»։«Ահա նա կանգնած է մեր պատի

10

  Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝ «Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։

11

  Ահա ձմեռն անցաւ, անձրեւները անցան-գնացին, ծաղիկները երեւացին մեր երկրում,

12

  էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսուեց մեր երկրում։

13

  Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։

14

  Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ Ո՛վ իմ աղաւնեակ, դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ, ցո՛յց տուր քո

15

  «Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն մեր որթերը»։

16

  «Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,

17

  քանի դեռ ցերեկը կը լուսաւորի, եւ դեռ կը շարժուեն ստուերները։ Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ, այծեամի պէս կամ

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994