A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Ժողովողներ 8



1

  Մարդու իմաստութիւնը լոյս է տալիս նրա երեսին, բայց անամօթի երեսը ատելի է լինում։

2

  Թագաւորի բերանից ելած խօսքից զգո՛յշ եղիր եւ մի՛ շտապիր երդման խօսք ասել Աստծուն։

3

  Մի՛ շտապիր հեռանալ նրա աչքից եւ ոչ էլ մնա չար գործի մէջ, որովհետեւ նա ինչ որ կամենայ, կարող է անել։

4

  Որպէս թագաւոր նա խօսում է իշխանութեամբ, եւ ո՞վ կարող է նրան ասել, թէ՝ ի՞նչ արեցիր։

5

  Այն մարդը, որ պատուիրան է պահում, չարիքի չի հանդիպի. իմաստուն սիրտը գիտէ պատուիրանը կատարելու ժամանակն ու եղանակը։

6

  Ամէն բանի ժամանակը կայ եւ կայ ճիշտ կատարելու եղանակը. բայց շատ բան էլ կայ, որ մարդ չգիտէ,

7

  որովհետեւ չգիտէ, թէ ինչ է լինելու, եւ ինչ էլ որ լինի՝ ո՞վ պիտի պատմի նրան։

8

  Մարդս չի կարող իշխել իր հոգուն եւ ոչ էլ իր հոգուն արգելք հանդիսանալ. եւ ոչ էլ նա իշխանութիւն ունի իր մահուան օրուայ

9

  Ես տեսայ այս բոլորը եւ սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, եւ այն, որ մարդն իշխում է

10

  Տեսայ, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մէջ. գնացին նրանք սուրբ տեղից, եւ նրանց համար սուգ արեցին քաղաքում։

11

  Չարի դատաստանն անմիջապէս չի կատարւում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակւում են չարիք գործել։

12

  Մեղաւորը չարիք է գործում՝ լինի այժմ, աւելի առաջ թէ յետոյ. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, ովքեր

13

  Բայց ամբարշտի համար բարութիւն պիտի չլինի. նա իր օրերը պիտի չերկարեցնի, այլ դրանք պիտի լինեն ստուերի նման, քանի որ

14

  Մի ունայնութիւն էլ կայ երկրի վրայ. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, եւ

15

  Եւ ես գովեցի ուրախութիւնը, որովհետեւ արեգակի ներքոյ մարդու համար ուտելուց, խմելուց եւ ուրախ լինելուց բացի ուրիշ

16

  Մի անգամ որ ես սիրտս տուի ճանաչելու իմաստութիւնը եւ տեսնելու այն զբաղմունքները, որ կատարւում են երկրի վրայ

17

  Աստծու բոլոր գործերից ես հասկացայ, որ մարդ չի կարող գտնել այն գործը, որ կատարուել է արեգակի ներքոյ. որքան էլ մարդ

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994