A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Առակներ 9

  Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթը սիւներ,

  մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը։

  Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց.

  «Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»։

  Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար։

  Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր

  Ով խրատ է տալիս չարերին, նա անարգանք է ստանում, եւ ով յանդիմանում է ամբարիշտներին, նա ատելութիւն է վաստակում։

  Մի՛ յանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, յանդիմանի՛ր իմաստունին, եւ նա կը սիրի քեզ,խրատի՛ր յիմարին, եւ նա աւելի շատ

  Իմաստունին բացատրի՛ր պատճառը, եւ նա աւելի՛ իմաստուն կը լինի, սովորեցրո՛ւ արդարին,եւ նա կ՚աւելացնի իր ընկալումը։

൧൦

  Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմութիւն, օրէնքի իմացութիւնը մտքի հարստութիւն է։

൧൧

  Օրինա՛կ առ սրանք, եւ դու կ՚ապրես երկար, ու կ՚աւելանան քո կեանքի տարիները։

൧൨

  Որդեա՛կ, եթէ իմաստուն լինես, պիտի լինես քե՛զ համար եւ քո ընկերների. եթէ անզգամ լինես, միայն դո՛ւ չարիք պիտի

൧൩

  Անզգամ եւ յանդուգն կինը հացի կարօտ պիտի մնայ,նոյնպէս եւ նա, ով ամօթ չի զգում։

൧൪

  Իր տան դռանը նստած աթոռին, որ երեւում է փողոցից,

൧൫

  նա դիմում է անցորդներին, որոնք գնում են իրենց ուղիղ ճամփով.

൧൬

  «Ով ձեր մէջ առաւել յիմար է, թող գայ ինձ մօտ,

൧൭

  իսկ պակասամիտներին հրամայում եմ ու ասում. «Թաքցրած հացը համով է ուտւում, եւ քաղցր է խմւում գողացուած ջուրը»։

൧൮

  Եւ նա չգիտէ, թէ երկրածինները պիտի կորչեն իր մօտ, եւ պիտի հասնեն խորքերը դժոխքի։ Բայց դու հեռո՛ւ թռիր եւ մի՛

Malayalam Bible 1992
Bible Society of India bible