A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Առակներ 6



1

  Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես,դու քեզ կը մատնես քո թշնամուն.

2

  քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով։

3

  Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, եւ դու կ՚ապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց

4

  Աչքերիդ քուն մի՛ տուր եւ թարթիչներիդ՝ նինջ,

5

  որպէսզի փրկուես, ինչպէս այծեամը թակարդից եւ թռչունը՝ ծուղակից։

6

  Մրջիւնի մօ՛տ գնա, ո՛վ ծոյլ, նախանձի՛ր նրա գործերին եւ իմաստո՛ւն եղիր նրանից աւելի.

7

  քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու եւ ո՛չ էլ գլխին տէր ունի,

8

  բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը եւ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։ Կամ մեղուի մօ՛տ գնա, տե՛ս, թէ

9

  Մինչեւ ե՞րբ պիտի գամուած մնաս, ո՛վ ծոյլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից։

10

  Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ,

11

  եւ, ահա, աղքատութիւնը, ինչպէս չար ուղեւոր, կը հասնի քեզ, եւ կարիքը, իբրեւ ժիր սուրհանդակ, կը կանգնի դռանդ։ Բայց եթէ

12

  Անօրէն եւ անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում,

13

  որովհետեւ հէնց ինքն է աչքերը թարթում, ոտքերով ցոյց տալիս եւ նշանացի սովորեցնում մատներով։

14

  Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամէն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում։

15

  Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի յանկարծակի գայ, նա պիտի հաշմուի ու մաշուի առանց բուժումի։

16

  Նա ծիծաղում է այն ամէնի վրայ, ինչ ատում է Տէրը, եւ իր հոգու պղծութեան երեսից էլ պիտի կործանուի։

17

  Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,այն լեզուն, որ սուտ է խօսում,

18

  այն ձեռքերը, որ արդար արիւն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նիւթում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ

19

  Անիրաւ վկան բորբոքում է ստութիւնը եւ գրգռութիւն է գցում եղբայրների միջեւ։

20

  Որդեա՛կ, պահի՛ր հօրդ օրէնքը եւ մի՛ մերժիր մօրդ խրատը։

21

  Ընդունի՛ր դրանք հոգուդ մէջ,մշտապէս պահի՛ր քո գլխում եւ, իբրեւ մանեակ, գցի՛ր քո պարանոցին։

22

  Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, եւ թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի

23

  Օրէնքի պատուիրանը ճրագ է, յանդիմանութիւնը եւ խրատը լոյս են եւ կեանքի ճանապարհ։

24

  Նրանք քեզ հեռու կը պահեն ամուսնացած կնոջից եւ օտար կնոջ չար լեզուից։

25

  Որդեա՛կ, թող քեզ չյաղթի կնոջ գեղեցկութեան ցանկութիւնը, թող չբռնուեն քո աչքերը նրանով, մի՛ հրապուրուիր նրա

26

  քանզի պոռնիկ կնոջ պատճառով կարող ես մի նկանակ հացի կարօտ մնալ, որովհետեւ չար կինը որսում է պատուական մարդկանց

27

  Հնարաւո՞ր է արդեօք, որ մէկը կրակը պահի իր գոգի մէջ եւ շորը չայրի,

28

  կամ որեւէ մէկը բոբիկ քայլի կայծ ու կրակի միջով եւ իր ոտքերը չայրի, -

29

  այդպէս էլ անհնարին է որեւէ մէկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը եւ առանց պատժի մնալ. ով էլ որ մերձենայ նրան, չի

30

  Զարմանալու ոչինչ չկայ, եթէ մէկը բռնուի գողութեան մէջ. գողանում է, որպէսզի յագեցնի իր քաղցած անձը,

31

  բայց եթէ բռնուեց, պիտի եօթնապատիկ տուժի եւ անձը փրկելու համար պիտի տայ իր ողջ ունեցուածքը։

32

  Իսկ եթէ մէկը շնանում է խելքի պակասութեան պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն,

33

  նա ցաւ ու անարգանք պիտի կրի, եւ երբեք չի ջնջուելու նրա նախատինքը։

34

  Կնոջ ամուսինը պիտի բորբոքուի խանդով լցուած եւ չի խնայելու վրէժխնդրութեան օրը,

35

  ոչ մի փրկագնի հետ չի փոխանակելու իր թշնամութիւնը, ոչ իսկ առատ կաշառքով։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994