A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Առակներ 18

1

  Ով ցանկանում է բարեկամներից հրաժարուել, պատճառներ է փնտռում. այդպիսին ամէն ժամանակ նախատինք պիտի կրի։

2

  Իմաստութիւնը պակասամիտի համար ոչ մի բանի պէտք չէ, քանի որ նա կը վարուի առաւել անզգամութեամբ։

3

  Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրայ էլ անարգանք ու նախատինք են հասնում։

4

  Խորհուրդը խոր ջուր է մարդու սրտում, բխող գետ է եւ կեանքի աղբիւր։

5

  Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ, եւ ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրաւունքը։

6

  Անզգամի շուրթերը նրան հասցնում են չարիքների, եւ նրա յանդուգն բերանը մահ է հրաւիրում իր վրայ։

7

  Անզգամի բերանը կործանում է նրա համար, եւ նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար։

8

  Վատին կործանում է վախը, իսկ կնաբարոյ անձինք պիտի քաղցի մատնուեն։

9

  Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է։

10

  Տիրոջ անունը յայտնի է նրա զօրութեան մեծութիւնից, եւ դէպի նա ընթացող արդարները բարձրանում են։

11

  Մեծատուն մարդու հարստութիւնն ամուր քաղաք է նրա համար, եւ նրա փառքը մեծ հովանի ունի։

12

  Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ եւ խոնարհւում է փառքի հասնելուց առաջ։

13

  Ով առանց բան լսելու պատասխան է տալիս, դա անզգամութիւն է նրա համար եւ նախատինք։

14

  Իմաստուն ծառան մեղմացնում է մարդու ցասումը, բայց ո՞վ կարող է դիմանալ մարդուս նեղսրտութեանը։

15

  Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում, իմաստունների ականջները փնտռում են ուսանելի խորհուրդներ։

16

  Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը եւ նրան նստեցնում իշխանների հետ։

17

  Արդարն ինքն իր մասին չարախօսում է իր խօսքի սկզբին, երբ սկսում է յանդիմանուել ոսոխի կողմից։

18

  Լուռումունջ մնալը մեղմացնում է հակառակութիւններըեւ զօրեղների միջեւ վճռում է հարցը։

19

  Եղբօրից օգնութիւն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի. նա հզօր ու բարձր է ինչպէս հաստատուն թագաւորութիւնը։

20

  Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը եւ իր շուրթերի պտղով պիտի յագենայ։

21

  Մահն ու կեանքը լեզուի ձեռքին են, եւ ով յաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։

22

  Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել եւ ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է

23

  Աղքատն աղաչում է ողոքիչ խօսքով, բայց հարուստը յանդուգն պատասխան է տալիս։

24

  Տղամարդը լկտիութեան պատճառով է բոզանոց գնում։ Մօտիկ բարեկամը լաւ է հեռաւոր եղբօրից։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994