A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Ելից 16



1

  Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ։

2

  Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց

3

  Իսրայէլացիներն ասացին նրանց. «Աւելի լաւ կը լինէր Տիրոջ հարուածների զոհը դառնայինք Եգիպտացիների երկրում, երբ մսով լի

4

  Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես ձեզ հաց կը թափեմ երկնքից։ Իմ ժողովուրդը թող վեր կենայ ու այն հաւաքի, ինչքան անհրաժեշտ է

5

  Վեցերորդ օրը թող պատրաստեն նախորդ իւրաքանչիւր օրուայ համար հաւաքածի կրկնապատիկը»։

6

  Մովսէսն ու Ահարոնը ասացին իսրայէլացի ամբողջ ժողովրդին. «Երեկոյեան կ՚իմանաք, որ Տէրն է ձեզ հանել Եգիպտացիների

7

  իսկ առաւօտեան ականատես կը լինէք Տիրոջ փառքին, որովհետեւ նա լսել է Աստծու հանդէպ ձեր տրտունջը։ Մենք ովքե՞ր ենք, որ

8

  Մովսէսն ասաց. «Տէրը լսեց մեր դէմ ուղղուած ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առաւօտները

9

  Մովսէսն ասաց Ահարոնին. «Իսրայէլացի ամբողջ ժողովրդին յայտնի՛ր. «Մօտեցէ՛ք Տիրոջը, որովհետեւ նա լսեց ձեր տրտունջը»։

10

  Մինչ Ահարոնը խօսում էր իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ, նրանք նայեցին դէպի անապատ, եւ ահա Տիրոջ փառքը երեւաց ամպի

11

  Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց.

12

  «Լսեցի իսրայէլացիների տրտունջը։ Արդ, խօսի՛ր նրանց հետ ու ասա՛. «Երեկոները միս կ՚ուտէք, իսկ առաւօտները հացով կը

13

  Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին։

14

  Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի

15

  Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է։ Մովսէսն ասաց նրանց. «Դա այն

16

  Տէրը հետեւեալն է պատուիրել. «Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար, ըստ ձեր

17

  Իսրայէլացիներն այդպէս էլ արեցին. հաւաքեցին ոմանք շատ, ոմանք քիչ։

18

  Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց։

19

  Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»։

20

  Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Մովսէսը զայրացաւ նրանց վրայ։

21

  Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ։ Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր։

22

  Վեցերորդ օրը հաւաքեցին պէտք եղածի կրկնապատիկը՝ ամէն մէկի համար երկուական բաժին։ Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին

23

  Մովսէսն ասաց. «Այս է Տիրոջ ասածը. «Վաղը շաբաթ է, Տիրոջ հանգստեան սուրբ օրը։ Ինչ որ եփելու էք, եփեցէ՛ք, ինչ որ

24

  Եւ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց։

25

  Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի։

26

  Վեց օր կը հաւաքէք դա, իսկ եօթներորդ օրը՝ շաբաթ օրը դրանից չի լինի»։

27

  Եօթներորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հաւաքելու, բայց չգտան։

28

  Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չպիտի անսաք իմ պատուիրաններին ու օրէնքներին։

29

  Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝

30

  Եւ ժողովուրդը եօթներորդ օրը հանգստացաւ։

31

  Իսրայէլացիները իրենց կերածի անունը դրեցին ման։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ունէր։

32

  Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. «Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների

33

  Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծու առաջ՝ պահելու ձեր

34

  Եւ Ահարոնն այն ի պահ դրեց Կտակարանների արկղի առաջ։

35

  Իսրայէլացիները քառասուն տարի մանանայ կերան, մինչեւ որ հասան մի բնակեցուած շրջան։ Նրանք մանանայ էին ուտում, մինչեւ

36

  Մէկ չափը հաւասար է երեք գրիւի մէկ տասներորդ մասի։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994