A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 96

1

  Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ, թող ուրախ լինեն բազում կղզիները։

2

  Ամպ եւ մէգ է շուրջը նրա, իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը նրա։

3

  Նրա առջեւից հուր պիտի ընթանայ, այրելով իր շուրջն եղող թշնամիներին։

4

  Նրա կայծակները երեւացին տիեզերքում, երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց։

5

  Լեռները մոմի պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից, ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից։

6

  Երկինքը պիտի պատմի արդարութիւնը նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա։

7

  Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին,եւ պարծենում իրենց արձաններով։ Նրա բոլոր հրեշտակները

8

  քանզի լսեց եւ ուրախ եղաւ Սիոնը. Յուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան քո դատաստանների համար, Տէ՛ր։

9

  Դու Բարձրեալ ես ողջ երկրի վրայ, անչափ վեր եղար բոլոր կուռքերից։

10

  Տիրո՛ջը սիրողներ, ատեցէ՛ք չարութիւնը. Տէրը պահպանում է իր սրբերի հոգիները, մեղաւորների ձեռքից փրկում է նրանց։

11

  Արդարների համար լոյս ծագեց, եւ սրտով շիտակների համար ուրախութիւն եղաւ։

12

  Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով, գոհաբանեցէ՛ք յիշատակը նրա սրբութեան։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994