A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 85



1

  Մօտեցրո՛ւ, Տէ՛ր, ականջը քո եւ լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։

2

  Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տէ՛ր. փրկի՛ր, Աստուա՛ծ իմ, քո ծառային, որ յոյսը դրել է քեզ վրայ։

3

  Որորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։

4

  Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տէ՛ր, քանզի հոգիս դէպի քեզ բարձրացրի.

5

  որովհետեւ դու, Տէ՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդէպ, ովքեր կանչում են քեզ։

6

  Ակա՛նջ դիր, Տէ՛ր, իմ աղօթքներինեւ ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։

7

  Իմ նեղութեան օրը ես կանչեցի քեզ, եւ դու լսեցիր ինձ։

8

  Աստուածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանուի քո գործերին։

9

  Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջեւ, յաւիտեան փառք պիտի տան քո անուանը։

10

  Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում, եւ միայն դո՛ւ ես Աստուած։

11

  Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից։

12

  Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը։

13

  Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։

14

  Աստուա՛ծ, անօրէններն յարձակուեցին ինձ վրայ, բռնակալների ամբոխներն հետապնդեցին ինձ, եւ քեզ իրենց առջեւ Աստուած

15

  Բայց դու, Տէ՛ր Աստուած իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ։

16

  Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զօրութի՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն։

17

  Եւ ինձ բարութեան նշա՛ն ցոյց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամօթահար լինեն, որ դու, Տէ՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994