A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 81



1

  Աստուած կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.

2

  «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին։

3

  Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին։

4

  Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»։

5

  Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին։

6

  Ես ասացի՝ «Աստուածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։

7

  Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդեւ ընկնում էք ինչպէս մի իշխան»։

8

  Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994