A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 64



1

  Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. Երեմիայի, Եզեկիէլի եւ ժողովրդի օրհնութիւնը, երբ ուզում էին վերադառնալ պանդխտութիւնից

2

  Աստուա՛ծ, քեզ վայել է օրհնութիւն Սիոնում, եւ քեզ աղօթք պիտի մատուցուի Երուսաղէմում։

3

  Լսի՛ր աղօթքս, քանզի քեզ մօտ է գալու ամէն մարմին։

4

  Անօրէնների խօսքերը ծանրացան մեզ վրայ, դո՛ւ պիտի քաւութիւն տաս մեր ամբարշտութիւններին։

5

  Երանի նրանց, որոնց ընտրեցիր ու ընդունեցիր, որ բնակուեն քո գաւիթներում։ Մենք պիտի յագենանք քո տան բարիքներից, սուրբ

6

  Սքանչելի արդարութեամբ լսի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր՝ յոյսը երկրի բոլոր ծագերի եւ հեռաւոր ծովաբնակների։

7

  Նա, որ իր կարողութեամբ լեռներ է հաստատումեւ զօրութիւն է հագել։

8

  Նա, որ ալեկոծում է ծովի ընդարձակութիւնըեւ ցածրացնում նրա ալիքների ձայնը։

9

  Հեթանոսները պիտի խռովուեն, եւ երկրի բնակիչները պիտի սարսափեն քո նշաններից, այգաբացին ու երեկոյեան պիտի զուարճանան։

10

  Նայեցիր երկրին, ջրով յագեցրիր այն եւ բազմացրիր նրա հարստութիւնը։ Աստծու գետը լցուեց ջրով. դու պատրաստեցիր նրա

11

  դու ոռոգեցիր նրա ակօսն ու բազմացրիր նրա արմտիքը, քո ցօղը զուարթ պիտի դարձնի նրա բոյսը։

12

  Տարուայ պսակը պիտի օրհնուի քո քաղցրութեամբ, դաշտերդ պարարտութեամբ պիտի լցուեն։

13

  Անապատի գեղեցկութիւնները պիտի փթթեն, բլուրները ցնծութեամբ պիտի զգեստաւորուեն։

14

  Մաքիների խոյերը պիտի զուգուեն, հովիտներն առատ ցորեն պիտի բերեն, պիտի ցնծան ու օրհներգեն։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994