A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 60

1

  Այսուհետեւ՝ օրհնութեամբ սաղմոս Դաւթի

2

  Լսի՛ր, Աստուա՛ծ, աղօթքն իմ, եւ ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, աղօթքիս։

3

  Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս յոգնեց։

4

  Ժայռից բարձր պահեցիր ինձ, առաջնորդեցիր ինձ ու եղար իմ յոյսը, եւ թշնամու դէմ հզօր աշտարակ դարձար ինձ համար։

5

  Ես յաւիտեան պիտի բնակուեմ քո խորանում ու թեւերիդ հովանու տակ պատսպարուեմ։

6

  Դու, Աստուա՛ծ, աղօթքս լսեցիր եւ ժառանգութիւն տուիր քո անունից ակնածողներին։

7

  Թագաւորի կեանքի տարիներին օրեր աւելացրիր, օրեր սերնդէ սերունդ։

8

  Նա կայ եւ յաւիտեան կը մնայ Աստծու առջեւ. նաեւ նրանք, որոնք ողորմութիւն ու ճշմարտութիւն կը խնդրեն նրանից։

9

  Այսպէս սաղմոս պիտի երգեմ քեզ յաւիտեանս յաւիտենից եւ օրըստօրէ աղօթք պիտի մատուցեմ։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994