A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 56



1

  Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ նա Սաւուղի երեսից փախել թաքնուել էր քարայրում

2

  Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, ողորմի՛ր ինձ, քանզի յոյսս դրի քեզ վրայ. քո թեւերի հովանուն պիտի ապաւինեմ, մինչեւ

3

  Աղաղակեցի բարձրեալ Աստծուն՝ իմ բարերար Աստծուն։

4

  Նա օգնութիւն ուղարկեց երկնքից եւ փրկեց ինձ, նախատելի դարձրեց ինձ ոտնահարողներին։ Աստուած իր ողորմութիւնն ու

5

  Գազանների միջից ազատեց ինձ, քանզի ես խռովուած ննջում էի։ Մարդկանց որդիների ատամները զէնք եւ նետ են, իսկ նրանց

6

  Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։

7

  Որոգայթ պատրաստեցին ոտքերիս համար, ընկճեցին ինձ, առջեւս փոս փորեցին, բայց նրա մէջ իրե՛նք ընկան։

8

  Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։

9

  Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր սաղմոսներով եւ օրհներգութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։

10

  Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ քեզ սաղմոս կ՚երգեմ։

11

  Քո ողորմութեան մեծութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։

12

  Դու երկինք ես բարձրացել, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994