A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 53



1

  Այսուհետեւ՝ Դաւթի իմաստութեան օրհնութիւնը,

2

  այն ժամանակ, երբ Զիփացիները եկան եւ ասացին Սաւուղին. «Ահա Դաւիթը թաքուն նստած է մեզ մօտ»։

3

  Աստուա՛ծ, քո անուամբ փրկի՛ր ինձ եւ քո զօրութեամբ արդա՛ր հանիր ինձ։

4

  Աստուա՛ծ, լսի՛ր իմ աղօթքները, ակա՛նջ դիր բերանիս խօսքերին։

5

  Օտարներն ելան իմ դէմ, հզօրներն իմ կեանքն ուզեցինեւ քեզ իրենց աչքում Աստուած չհամարեցին։

6

  Ահա Աստուած իմ օգնականն է, եւ Տէրը՝ իմ հոգու ապաւէնը։

7

  Չարիքը շրջելով թշնամիներիս դէմ՝քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց։

8

  Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, եւ գոհանամ քո անուամբ, քանի որ այն բարի է։

9

  Իմ ողջ նեղութիւնից փրկեցիր ինձ, եւ աչքս տեսաւ կորուստը թշնամիներիս։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994