A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 45



1

  Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին

2

  Աստուած ապաւէնն ու զօրութիւնն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղութիւնների մէջ։

3

  Ուստի մենք չենք վախենայ, երբ երկիրը ցնցուի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխուեն։

4

  Դղրդացին ու ալեկոծուեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկութիւնից։

5

  Գետերի յորձանքները զուարճացնում են Աստծու քաղաքը. եւ Բարձրեալը սրբացրել է իր օթեւանը։

6

  Աստուած դրա մէջ է, եւ այն չի սասանուի. Աստուած կ՚օգնի դրան վաղորդայնից վաղորդայն։

7

  Հեթանոսները խռովուեցին, ու թագաւորութիւնները հնազանդ եղան. Բարձրեալը ձայն տուեց, եւ երկիրը երերաց։

8

  Մեզ հետ է Զօրութիւնների տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։

9

  Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրայ։

10

  Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչեւ միւսը, աղեղներ փշրեց, զէնքեր խորտակեց եւ վահանները մատնեց հրի։

11

  Շտապեցէ՛ք ու իմացէ՛ք, որ ես Աստուածն եմ. ես պիտի բարձրացուեմ հեթանոսների մէջ, պիտի բարձրացուեմ երկրի երեսին։

12

  Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994