A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 149



1

  Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա։

2

  Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով։

3

  Թող գովեն նրա անունը օրհնութեամբ, նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան։

4

  Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին,եւ փառաւորում հեզերին փրկութեամբ։

5

  Թող սրբերը պարծենան փառքով,եւ ցնծան իրենց հանգստի մէջ։

6

  Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով. նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան,

7

  որ վրէժ լուծեն հեթանոսներից եւ պատժեն բոլոր ժողովուրդներին,

8

  որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով,եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով,

9

  որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ։Այս է փառքը նրա բոլոր սրբերի։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994