A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 132



1

  Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակւում են միասին,

2

  ինչպէս ազնիւ իւղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մօրուքին,եւ մօրուքից սահում դէպի նրա զգեստի քղանցքները,

3

  ինչպէս ցօղ, որ Հերմոնից ցօղւում է Սիոն լերան վրայ։ Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կեանքը յաւիտենական։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994