A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 124

1

  Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

2

  Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, յաւիտեան չի սասանուի ինչպէս լեռը Սիոնի, որ գտնւում է Երուսաղէմում։

3

  Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով, այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

4

  Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն

5

  Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով։

6

  Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կը կործանի նրանց հետ, ովքեր անօրէնութիւն են գործում։ Խաղաղութիւն Իսրայէլին։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994