A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 122



1

  Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

2

  Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում։

3

  Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած

4

  Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք։

5

  Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994