A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Սաղմոսներ 110



1

  Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր, արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ։

2

  Մեծ են գործերը Տիրոջ, եւ քննուած է նրա կամքը ամէն ինչում։

3

  Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը, նրա արդարութիւնը կը տեւի յաւիտեանս յաւիտենից։

4

  Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները. ողորմած եւ գթասիրտ է Տէրը։

5

  Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին, յաւիտեան յիշում իր ուխտը։

6

  Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների։

7

  Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի, նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի։

8

  Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից, ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։

9

  Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին, յաւիտեանս պատգամեց իր ուխտը. սուրբ եւ ահեղ է նրա անունը։

10

  Զգօնութեան սկիզբն երկիւղն է Տիրոջ հանդէպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնութիւնը կը մնայ

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994