A A A A A
Submit Image
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Աշխատանք 36



1

  Եղիուսը նորից խօսեց ու ասաց.

2

  «Ինձ դեռ մի փոքր բան է մնում, որ քեզ սովորեցնեմ այն, ինչ դու չգիտես,քանի որ մէջս դեռ ունեմ խօսքեր,

3

  որ միտքս ընկալել է հեռուից-հեռու։

4

  Արդարօրէն ասելու եմ ճշմարիտ բաներ եւ ոչ թէ լսուած անիրական ու դատարկ խօսքեր։

5

  Իմացի՛ր, որ Տէրը չի մերժում անմեղին. հզօր է իր զօրութեամբ.

6

  ամբարշտի կեանքը չի խնայելու եւ պաշտպանելու է աղքատի իրաւունքը։

7

  Իր աչքը չի դարձնելու արդարից, եւ ով որ իր առաջ գտնուի՝ թագաւորների հետ գահի վրայ է լինելու. նրանց հաստատապէս

8

  Իսկ չարերը, ձեռնակապերով կաշկանդուած, թշուառութեան պարաններով են կապկպուելու։

9

  Նրանց յայտնելու է իրենց արարքները, նաեւ յանցանքները, որ սաստկացել են։

10

  Լսելու է արդարին ու ասելու է, որ յետ կանգնեն անիրաւութիւնից։

11

  Եթէ լսեն ու իրեն ծառայեն, իրենց օրերը բարիքների մէջ են աւարտելու, տարիները՝ շքեղութեան մէջ։

12

  Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետեւ նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետեւ խրատուել էին, բայց չէին

13

  Սրտով կեղծաւորներն իրենց հանդէպ զայրոյթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետեւ Տէրը կապել է նրանց։

14

  Նրանք երիտասարդ տարիքում են մեռնելու, նրանց կեանքը խոցոտուելու է մահուան հրեշտակների կողմից

15

  այն բանի համար, որ խեղճին ու անզօրին են նեղել։ Տէրը բարձրացնելու է հեզերի իրաւունքները.

16

  քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Քո տակ գտնուող անդնդից ազատեց քեզ ու առաջդ պարարտութեամբ լի սեղան դրեց։

17

  Չի պակասելու արդարների ուղիղ դատաստանը, բայց զայրոյթ է իջնելու ամբարիշտների վրայ

18

  անօրէն կաշառքի համար, որ ընդունում էին անիրաւութեամբ։

19

  Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցաւի մէջ են։ Զօրութեամբ բոլոր օժտուածներին առաջ չտանես

20

  որպէսզի ժողովուրդը նրանց փոխարէն դուրս չգայ։

21

  Այլ զգո՛յշ եղիր, գուցէ անպատեհ բաներ անես, որովհետեւ նրան փրկել ես աղքատութիւնից։

22

  Ահա Ամենազօրը կը զօրացնի իր զօրութեամբ, որովհետեւ այն ո՞վ է, որ նրա պէս ուժեղ է,

23

  կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կ՚ասի. « Ինչ որ արել է, անիրաւութեամբ է արել»։

24

  Յիշի՛ր, շա՜տ մեծ են նրա գործերը, որ սկսել են գովերգել արդար մարդիկ։

25

  Ամէն մարդ անձամբ է տեսել, թէ որքա՛ն են մարդիկ խոցոտուած։

26

  Ահա, Ամենազօրը շատ մեծ է, բայց մենք չենք իմանայ. նրա տարիների համրանքն անսպառ է։

27

  Նա հաշուել է անձրեւի շիթերը, եւ սրանք անձրեւի տեսքով կը լցուեն ամպերի մէջ։

28

  Երկնքի ամպերը կը յորդեն։ Ամպերը հովանի է դարձրել անթիւ մարդկանց. դրանք մէգ են դարձել մարդկանց վրայ։ Ժամանակ է

29

  Իսկ դու կ՚իմանա՞ս ամպերի սփռուելը կամ նրա վրանի չափերը։

30

  Ահա ճանապարհով մէկ լոյս է գցել դրա վրայ եւ ծովի խորքերն է ծածկել,

31

  որպէսզի դրանցով դատի ժողովուրդներին, կերակուր պարգեւի զօրացածին։

32

  Ձեռքերով լոյսն է ծածկել ու հրահանգ տուել, թէ ե՛րբ պէտք է դա լինի։

33

  Իր բարեկամներին կը պատմի դրա, ինչպէս նաեւ ինչքերի ու անիրաւութեան մասին»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994