A A A A A
Submit Image
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Աշխատանք 30



1

  «Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ յետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մէկտեղ, որոնց հայրերին

2

  Իմ ինչի՞ն էր պէտք նրանց ձեռքերի զօրութիւնը փուչ։

3

  Եկել է նրանց կեանքի վախճանը. կարօտութեան ու սովամահութեան մէջ են, անծնունդ։ Նրանք, որ երէկ անձկութիւնից ու

4

  Նաեւ նրանք, որ խշխշան խոտով էին փաթաթւում, որոնց կերակուրն հէնց խոտն էր, որ կար։

5

  Անարգներ նրանք, արհամարհուածներ, կարօտ մնացած ամէն բարիքի, նրանք, որ սովից ծառի արմատներ էին ծամծմում։

6

  Գողերն են հիմա վեր կացել իմ դէմ, որոնց տները քարայրներն էին,

7

  ձայն էին տալիս արձագանքի մէջեւ ապրում էին չոր ճիւղերի տակ։

8

  Զաւակներն էին անզգամների, որոնց անունը, ինչպէս եւ փառքը մարել են երկրում։

9

  Հիմա քնար եմ դարձել ձեռքներին,եւ իմ մասին են նրանք բամբասում։

10

  Հեռու մնացին՝ զզուելով ինձնից, եւ չքաշուեցին դէմքիս թքելուց,

11

  քանի որ Տէրն էլ կապարճը բացել, խոցոտել էր ինձ, սանձ գցել դէմքիս։

12

  Վեր են կացել արդ ողջ սերունդներով, ոտքերն են պարզել ու ճամփայ ելել՝ յարձակուեն վրաս։

13

  Ու խաչուել են ճամփաներս կորստաբեր ուղիների հետ նրանց։

14

  Մերկացրեց Տէրն ինձ իմ պատմուճանից, խոցոտեց անձս իր սուր նետերով՝ մօտենալով ինձ, ինչպէս կամեցաւ։

15

  Ախտերով եմ վարակուած. ցաւերս յետ են դարձել։ Քամու պէս անցաւ յոյսը ինձանից, եւ մշուշի պէս՝ իմ փրկութիւնը։

16

  Հոգիս է լցուել բերնէ ի բերան։ Ինձ համակել են ցաւալից օրեր։

17

  Գիշերը ոսկորներս են խաշւում. ջղերս են քայքայուել։

18

  Տէրն իր զօրութեամբ ձեռքը գցել է իմ պատմուճանին ու պատմուճանիս ժապաւէնի պէս պատել է շուրջս։

19

  Մի կաւի տեղ է ընդունում նա ինձ. հողն ու մոխիրն են բաժինս դարձել։

20

  Քեզ դիմեցի ես, բայց չլսեցիր. կանգնեցին նրանք ու դիտեցին ինձ։

21

  Իմ նկատմամբ դու անողորմ եղար. ինձ հզօր ձեռքովդ հարուածեցիր դու։

22

  Ցաւի մէջ դրիր ինձ, զրկեցիր փրկութեան միջոցից։

23

  Գիտեմ, որ մահը ինձ պիտի ջնջի,քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։

24

  Ու երանի թէ կարողանայի իմ հոգին կրթել եւ կամ ուրիշին խնդրել, աղաչել, որ նոյնը անէր։

25

  Ես, որ հեծեծում ու ողբում էի դժբախտի վրայ,երբ տեսնում էի մարդուն վշտի մէջ։

26

  Ես յոյս ունէի բարութիւն տեսնել, մինչդեռ չար օրեր են ինձ պատահել։

27

  Իմ որովայնը եռեւեփում է ու չի հանդարտւում. թշուառ օրերն են հասել ինձ վրայ։

28

  Պիտի շրջեմ ես նեղացած սրտով, անսանձ բերանով. ու հաւաքոյթի մէջտեղում կանգնած՝ ձայնս բարձրացնեմ։

29

  Համբարուների եղբայր եմ դարձել, ջայլամին՝ ընկեր։

30

  Սաստիկ սեւացել է մորթս հիմա, ու ոսկորներս այրուել են տօթից։

31

  Քնարս է սուգ դարձել, սիրտս եւ երգս՝ լացուկոծի մէջ»

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994