A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Աշխատանք 26

1

  Յոբը նորից խօսեց ու ասաց.

2

  «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու դու. արդեօք ո՞չ նրա, ում ուժն անբաւ է, ու բազուկն՝ հզօր։

3

  Ո՞ւմ խորհրդակից ես լինելու դու. արդեօք ո՞չ նրան, ով ամբողջապէս իմաստութիւն է։

4

  Ո՞ւմ յետեւից ես արդ գնալու դու. արդեօք ո՞չ նրա, որի զօրութիւնը այնքա՜ն մեծ է։ Ո՞ւմ ես բան ասել, եւ կամ ո՞ւմ շունչն

5

  Միթէ երբեւէ կը ծնուեն ջրի խորքից հսկաներ, կամ էլ այնտեղի բնակիչներից։

6

  Մերկ է դժոխքը Աստծու առաջ, եւ կործանումը չունի վրան քօղ։

7

  Ոչնչի շուրջը փռեց երկինքը, կախեց երկիրը ոչնչի վրայ։

8

  Իր ամպերի մէջ ջուրն է ծրարում, եւ չի պատռուի մէգը նրանց տակ։

9

  Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը։

10

  Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչեւ վախճանը լոյսի ու մութի։

11

  Երկնի սիւները սարսուել են այնպէ՜ս ու զարհուրել են նրա սաստումից։

12

  Հանդարտեցրել է ծովն իր զօրութեամբ, եւ ովկիանոսը իր իմաստութեամբ տարածուել-փռուել։

13

  Սարսուել են նրանից փականքներն երկնի. սպանել է նա իր հրամանով վիշապն ապստամբ։

14

  Ահա այս է մասն իր ճանապարհի, եւ դեռ պիտ լսենք խօսքերը նրա, մինչեւ վերջին շիթ։ Եւ ո՞վ կ՚իմանայ նրա որոտման

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994