A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Նեեմիա 9



1

  Նոյն ամսի քսանչորսին իսրայէլացիները հաւաքուեցին ու սկսեցին ծոմ պահել, քուրձ հագան ու մոխիր լցրին իրենց գլուխներին։

2

  Իսրայէլացիները զատուեցին բոլոր այլազգիներից ու քաւեցին իրենց եւ իրենց հայրերի մեղքերը։

3

  Նրանք կանգնած էին իրենց տեղերում՝ ըստ սահմանուած կարգի։ Եզրասը կարդում էր Տէր Աստծու Օրէնքի գիրքը, եւ ամբողջ

4

  Նրանք կանգնած էին բարձրադիր մի տեղում։ Եզրասը, ղեւտացիները,Յոսեդեկի որդի Յեսուն, Կադմիէլի որդիները, Սարեբիայի որդի

5

  Ղեւտացի Յեսուն եւ Կադմիէլն ասացին. «Եղբայրնե՛ր, օրհնեցէ՛ք մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից. թո՛ղ օրհնեալ լինի

6

  «Դու ես միակ նոյն Տէր Աստուածը, դու ես, որ ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքները եւ նրա բոլոր զօրութիւնները,

7

  որովհետեւ դու ես մեր միակ Տէր Աստուածը։ Դու ընտրեցիր Աբրամին, նրան հանեցիր քաղդէացիների երկրից ու նրա անունը դրիր

8

  նրա սիրտը գտար հաւատարիմ քո առջեւ եւ նրա հետ ուխտ դրեցիր՝ յաւիտենապէս տալու նրան եւ նրա զաւակին քանանացիների,

9

  Դու տեսար մեր հայրերի նեղութիւնները Եգիպտոսում, լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի վրայ,

10

  նրանց համար հրաշքներ գործեցիր Եգիպտոսում՝ Փարաւոնի, նրա բոլոր ծառաների ու նրա երկրի ամբողջ ժողովրդի վրայ, քանզի

11

  Դու Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առջեւ, եւ նրանք անցան ծովի միջով, ինչպէս ցամաքով. նրանց հալածիչներին քարերի նման

12

  ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սիւնով, իսկ գիշերը՝ կրակի սիւնով, որպէսզի լուսաւորես նրանց ճանապարհը, որով գնում

13

  Դու իջար Սինայի լերան վրայ ու երկնքից խօսեցիր նրանց հետ, նրանց տուեցիր արդար դատաստաններ ու ճշմարիտ օրէնքներ,

14

  քո սուրբ շաբաթները ծանուցեցիր նրանց եւ քո ծառայ Մովսէսի միջոցով նրանց տուեցիր պատուիրաններ, հրամաններ եւ օրէնքներ։

15

  Դու երկնքի հացը տուեցիր նրանց՝ կերակրուելու համար, ժայռից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց, ճանապարհ բացեցիր նրանց

16

  Բայց իրենք իսկ՝ մեր հայրերը, գոռոզացան ու անօրինացան, խստացրին իրենց պարանոցները, չլսեցին քո պատուիրանները,

17

  իրենց աչքերը շեղեցին քո օրէնքներից, չյիշեցին քո հրաշքները, որ դու արեցիր նրանց համար, այլ խստացրին իրենց

18

  Նրանք դարձեալ իրենց համար ձուլածոյ հորթ պատրաստեցին ու ասացին. «Սրա՛նք են այն աստուածները, որ մեզ հանեցին

19

  բայց դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց չթողեցիր անապատում ու չցրեցիր, նրանցից չհեռացրիր ամպի սիւնը,

20

  Դու քո բարերար Սուրբ Հոգին տուեցիր նրանց՝ իմանալու օրէնքները, մանանան չհեռացրիր նրանց բերանից, ժայռից ջուր տուեցիր

21

  քառասուն տարի նրանց թափառել տուեցիր անապատում, նրանց հագուստները չմաշուեցին, նրանց կօշիկները չհնացան։

22

  Դու նրանց առջեւ հարուածեցիր թագաւորներ ու ժողովուրդներ, եւ նրանք բաժանեցին ու ժառանգութիւն առան նրանց երկիրը՝

23

  Դու նրանց որդիներին բազմացրիր ինչպէս երկնքի աստղերը եւ բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր նրանց հայրերին.

24

  դու նրանց առջեւ կոտորեցիր քանանացիների երկրի բնակիչներին ու նրանց երկիրը տուեցիր սրանց ձեռքը, կոտորեցիր նրանց

25

  Նրանք առան բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ, ժառանգեցին ամէն տեսակ բարիքներով լի տներ, փորուած եւ պատրաստուած

26

  Նրանք հեռացան ու հրաժարուեցին քեզանից, ետ դարձան քո օրէնքներից ու կոտորեցին քո մարգարէներին, որոնք քարոզում էին

27

  Դրա համար էլ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղեցին նրանց. նրանք իրենց նեղութեան ժամանակ

28

  Բայց երբ նրանք հանգստացան, նորից սկսեցին քո առջեւ չարիքներ գործել։ Դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք

29

  եւ դարձեալ նրանց պատուիրեցիր դառնալ քո օրէնքներին։ Իսկ նրանք, յիմարացած, անմտութեամբ չհնազանդուեցին քո օրէնքներին

30

  Դու նորից համբերատար եղար նրանց նկատմամբ, եւ քո Սուրբ Հոգով ուղարկեցիր մարգարէներին՝ վկայութեան, սակայն նրանք

31

  Դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց իսպառ չթողեցիր եւ մերժելով չհեռացրիր քեզանից, քանզի դու հզօր ես,

32

  Այժմ, Տէ՛ր Աստուած մեր, դու, որ զօրաւոր ես ու մեծ, ամենակալ եւ ահարկու, արդար եւ ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու

33

  Դու արդար ես ամէն ինչում, որ մեզ վրայ բերեցիր մեր մեղքերի պատճառով, որովհետեւ ճշմարտութեամբ արեցիր այդ բոլորը,

34

  քանի որ մեղանչեցինք թէ՛ մենք, թէ՛ մեր իշխանները, թէ՛ մեր քահանաներն ու մեր հայրերը, եւ քո պատուիրանները

35

  Դու մեզ տուեցիր քո գթութիւնները եւ բազում բարութիւնները, տուեցիր մեզ այս լայն, ընդարձակ ու պարարտ երկիրը, բայց մենք

36

  Եւ ահա այսօր ստրկութեան մէջ ենք, մենք եւ այս երկիրը, որ տուեցիր մեր հայրերին՝ ազատօրէն ուտելու նրա բերքն ու

37

  Արդ, այսօր օտար թագաւորներ են տիրում մեզ վրայ եւ ուտում են այս երկրի բարիքները մեր մեղքերի պատճառով, իսկ մենք,

38

  Արդ, այս ամենի համար մենք ուխտ ենք դնում եւ հաւատարիմ կը մնանք մեր ուխտին. հաւատում ենք քո օրէնքներին ու կատարում

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994