A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

2 քրոնիկները 6



1

  Այն ժամանակ Սողոմոնը խօսեց՝ ասելով. «Տէրն ասաց, թէ ինքը բնակւում է մառախուղի մէջ,

2

  բայց ես տուն շինեցի քո անուանը իբրեւ սրբութիւն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակուես յաւիտեան»։

3

  Արքան երեսը դարձրեց դէպի ժողովուրդը, օրհնեց իսրայէլացի բոլոր ժողովականներին։ Իսրայէլացի բոլոր ժողովականները նրա

4

  Արքան ասաց. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դաւթին, այն էլ կատարեց իր

5

  Նա ասել էր. «Այն օրուանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող ոչ մի քաղաք

6

  Հիմա Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւթին ընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ լինի»։

7

  Իմ հայր Դաւիթը ցանկութիւն ունէր Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել,

8

  ուստի Տէրն ասաց իմ հայր Դաւթին. «Ցանկութիւն ունես իմ անուան տուն կառուցելու. լաւ է, որ այդ բանը սրտումդ կայ։

9

  Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ՝ որդիդ, որ քեզնից է ծնուելու, նա է, որ իմ անուան տուն է շինելու»։

10

  Աստուած իր ասած խօսքը կատարեց, եւ ես, ահա, հօրս փոխարինեցի՝ նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս Տէրն էր ասել, շինեցի

11

  այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տէրը կնքեց իսրայէլացիների հետ»։

12

  Սողոմոնը Իսրայէլի բոլոր ժողովականների ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ եւ բարձրացրեց իր ձեռքերը։

13

  (Սողոմոնը պղնձէ պատուանդան էր պատրաստել ու դրել տաճարի սրահի մէջտեղում։ Նրա երկարութիւնը հինգ կանգուն էր,

14

  ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, չկայ քեզ նման Աստուած երկնքում ու երկրի վրայ, դու պահում ես ուխտն ու ողորմածութիւնը

15

  Դու քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր։

16

  Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հօրը՝ քո ծառայ Դաւթին՝ ասելով. «Քեզ համար երբեք չի

17

  Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, Դաւթին ասած խօսքդ թող ի կատար ածուի։

18

  Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան

19

  Արդ, Տէ՜ր Աստուած, ունկնդրի՛ր քո ծառայի աղօթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջեւ այսօր արած աղաչանքներն ու

20

  որպէսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրայ, այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն ես

21

  Արդ, լսի՛ր քո ծառայի եւ Իսրայէլի քո ժողովրդի խնդրանքը, այստեղ կատարուած աղաչանքը, եւ լսելով երկնքում՝ քո բնակութեան

22

  Եթէ մի մարդ մեղանչի իր մերձաւորի հանդէպ, եւ նրանից պահանջեն, որ նա երդում տայ, ապա թող գայ կանգնի քո զոհասեղանի

23

  եւ դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրէնին, իր գլխի՛ն թափիր նրա արածը,

24

  Եթէ Իսրայէլի քո ժողովուրդը թշնամիներից հալածուի, քո դէմ մեղանչի եւ ապա դառնայ ու քո անուանը փառք տայ, աղօթքի կանգնի

25

  ապա դու լսի՛ր երկնքից, քաւի՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրան այն երկիրը, որ նրանց հայրերին ես

26

  Եթէ նրանք մեղանչեն քո դէմ, եւ այդ պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չգայ, բայց այս տեղում քեզ աղօթք անեն,

27

  ապա լսի՛ր նրանց երկնքից, ների՛ր քո ծառաների եւ Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛յց տուր բարի ճանապարհը, որով

28

  Երբ սով կամ մահ լինի երկրի վրայ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների

29

  երբ որեւէ մէկը կամ Իսրայէլի քո ժողովուրդը աղօթք կամ պաղատանք անի եւ իմանալով իր բորոտութիւնը կամ հիվանդութիւնը՝ իր

30

  ապա դու երկնքում՝ քո բնակութեան վայրում լսի՛ր ու բժշկի՛ր եւ ամէն մէկին տո՛ւր իր սրտի կամեցածը, ինչպէս որ դու ես

31

  որպէսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կ՚ապրեն նրանց հայրերին տրուած

32

  Երբ մի օտարական, որ Իսրայէլի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անուան, քո զօրեղ ձեռքի, քո հզօր բազկի համար եկել է

33

  ապա դու լսի՛ր երկնքից, քեզ համար պատրաստուած բնակութեան վայրից եւ արա՛ այն ամէնը, ինչ օտարականը կը խնդրի քեզնից,

34

  Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որով դու կ՚ուղարկես նրանց, եւ երբ նրանք աղօթեն

35

  ապա երկնքից կը լսես նրանց պաղատանքներն ու աղօթքները եւ կը պաշտպանես նրանց իրաւունքը։

36

  Երբ քո դէմ մեղանչեն (քանզի մարդ չկայ, որ մեղք չգործի), եւ դու հալածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես, երբ

37

  եւ գերութեան տարուած երկրում նրանք զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերութեան մէջ՝ ասելով՝ «Մեղք եւ

38

  իրենց գերութեան երկրում դէպի քեզ դարձ կատարեն իրենց ամբողջ սրտով ու հոգով, մեր հայրերին տուած քո երկրի, քո ընտրած

39

  ապա երկնքից՝ քո բնակութեան վայրից, լսի՛ր նրանց աղօթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրաւունքը եւ ների՛ր քո

40

  Արդ, Տէ՛ր, թող քո աչքերը բաց լինեն եւ քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արուած պաղատանքները։

41

  Արդ, Տէ՛ր Աստուած, դու եւ քո սրբութեան տապանակը ելէք եկէ՛ք ձեր հանգստութեան վայրը.

42

  քո քահանաները, Տէ՛ր Աստուած, փրկութիւն թող հագնեն,

43

  եւ քո որդիները ցնծան բարութեան մէջ։

44

  Տէ՛ր Աստուած, երես մի՛ դարձրու քեզնից օծուածից, յիշի՛ր քո ծառայ Դաւթին քո ողորմածութեամբ»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994