A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

2 քրոնիկները 17



1

  Ասայի փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը։ Յոսափատը իր իշխանութիւնը զօրացրեց Իսրայէլի դէմ։

2

  Նա զօրքեր դրեց Յուդայի երկրի բոլոր ամրացուած քաղաքներում, հրամանատարներ նշանակեց Եփրեմի երկրի բոլոր քաղաքներում,

3

  Տէրը Յոսափատի հետ էր, քանզի նա ընթացաւ իր նախահօր՝ Դաւթի իշխանութեան սկզբում որդեգրած ճանապարհով. կուռքեր չպաշտեց,

4

  այլ իր նախահօր Տէր Աստծուն պաշտեց, իր նախահօր պատուիրաններով առաջնորդուեց եւ ոչ թէ Իսրայէլի թագաւորութեան նման

5

  Նրա թագաւորութիւնը բարգաւաճեց նրա ձեռքում, եւ ամբողջ Յուդայի երկիրը Յոսափատին ընծաներ էր տալիս. նա ձեռք բերեց մեծ

6

  Նրա սիրտը նուիրուեց Տիրոջ ճանապարհներին, եւ նա եւս Յուդայի երկրից վերացրեց բարձրադիր մեհեաններն ու կուռքերը։

7

  Իր թագաւորութեան երրորդ տարում նա իր իշխաններին ու զօրականներին՝ Աբդիասին, Զաքարիասին, Նաթանայէլին ու Միքէասին

8

  Նրանց հետ էին ղեւտացիներ Սամուիասը, Նաթանաասը, Զաբդիասը, Ասիէլը, Սեմիրամոթը, Յովնաթանը, Ադոնիասը եւ Տաբադոնիասը՝

9

  Նրանք ուսուցանում էին Յուդայի երկրում՝ իրենց մօտ ունենալով Տիրոջ Օրէնքների գիրքը։ Նրանք անցնում էին Յուդայի երկրի

10

  Տիրոջ սարսափն էր պատել Յուդայի երկրի շուրջը գտնուող երկրների թագաւորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում

11

  Այլազգիները Յոսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու նուէրներ, իսկ արաբները նրան բերում էին եօթը հազար եօթը

12

  Յոսափատը գնալով աւելի մեծ հարստութեան էր տիրանում։ Նա Հրէաստանում շինեց տներ ու ամրացուած քաղաքներ։

13

  Նա բազում գործեր կատարեց Հրէաստանում։ Հզօր պատերազմիկներ կային Երուսաղէմում։

14

  Նրանց թիւը, ըստ նրանց տոհմատների, այս էր. Յուդայի ցեղի հազարապետներն էին Եդնաս իշխանը, որն ունէր երեք հարիւր հազար

15

  Նրանից յետոյ Յովնան իշխանն էր, որն ունէր երկու հարիւր ութսուն հազար զինուոր։

16

  Նրանից յետոյ Զաքարիայի որդի Մասէասն էր, որը Տիրոջ նուիրեալն էր։ Նա ունէր երկու հարիւր հազար ուժեղ զինուոր։

17

  Բենիամինի ցեղից էր հզօր Եղիադան, որն ունէր երկու հարիւր հազար աղեղնաւորներ ու պարսաւորներ։

18

  Նրանից յետոյ Յոզաբադն էր, որն ունէր հարիւր ութսուն հազար հզօր պատերազմող մարդիկ։

19

  Սրանք էին արքային ծառայութիւն անողները, բացի նրանցից, որոնց կարգել էր արքան ամբողջ Հրէաստանի ամրացուած քաղաքներում։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994