A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

1 քրոնիկները 16



1

  Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մէջ, որ Դաւիթն էր պատրաստել դրա համար, եւ ողջակէզներ ու խաղաղութեան

2

  Դաւիթը վերջացնելով ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը՝ Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։

3

  Բոլոր իսրայէլացիներին՝ թէ՛ տղամարդկանց եւ թէ՛ կանանց, ամէն մէկին տուեց փռի մէկ նկանակ եւ մէկ պատառ կասկարայի մսից։

4

  Դաւիթը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երգելու, փառք տալու եւ Իսրայէլի Տէր Աստծուն օրհնելու համար ղեւտացիներից

5

  Գլխաւորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիասը։ Յեէլը, Սեմիրամոթը, Յայէլը, Մատաթիասը, Եղիաբը, Բանեասը, Աբէդդոմն ու

6

  իսկ Բանեաս ու Օզիէլ քահանաները փողերով շարունակ նուագում էին Աստծու ուխտի տապանակի առաջ։

7

  Այդ օրն էր, որ Դաւիթը Ասափին ու նրա եղբայրներին առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու յանձնարարութիւն տուեց։

8

  Երգ։ Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը եւ հնչեցրէ՛ք նրա անունը, պատմեցէ՛ք ժողովուրդներին նրա գործերը,

9

  երգեցէ՛ք նրա համար ու օրհնաբանեցէ՛ք նրան, պատմեցէ՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործութիւնները.

10

  օրհնեցէ՛ք նրա սուրբ անունը, նրան հաճելի լինել կամեցողների սիրտը թող ուրախ լինի։

11

  Տիրո՛ջը փնտռեցէք ու հզօր կը լինէք, միշտ նրա ներկայութի՛ւնը փնտռեցէք։

12

  Յիշեցէ՛ք նրա կատարած սքանչելագործութիւնները, նշաններն ու բերանի դատաստանները։

13

  Ո՜վ Իսրայէլի զաւակներ, նրա ծառանե՛ր, Յակոբի՛ որդիներ եւ նրա ընտրեալնե՛ր,

14

  նա է մեր Տէր Աստուածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրայ են։

15

  Յաւիտեան թող յիշեն նրա ուխտը, պատուիրած խօսքերը մինչեւ հազար սերունդ,

16

  այն ուխտը, որ նա դրեց Աբրահամի հետ, եւ իր երդումը՝ Իսահակի հետ։

17

  Նա այն հաստատեց Յակոբի համար որպէս օրէնք, իսկ Իսրայէլի համար՝ որպէս յաւիտենական ուխտ՝

18

  ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը, ձեր ժառանգութեան բաժինը»։

19

  Նրանք սակաւաթիւ էին եւ պանդուխտ այնտեղ։

20

  Մի ազգից միւս ազգի մօտ գնացին նրանք, մի թագաւորութիւնից անցան մի այլ ժողովրդի մօտ։

21

  Տէրը չթողեց, որ որեւէ մէկը կեղեքի նրանց եւ նրանց սիրուն սաստեց թագաւորներին՝ ասելով.

22

  «Իմ օծեալներին մի՛ մօտեցէք եւ իմ մարգարէների հանդէպ չար մի՛ եղէք»։

23

  Օրհնաբանեցէ՛ք Տիրոջը, համա՛յն աշխարհի մարդիկ, օրըստօրէ պատմեցէ՛ք նրա կատարած փրկագործութիւնը։

24

  Հեթանոսներին պատմեցէ՛ք նրա փառքը եւ բոլոր ժողովուրդներին՝ նրա հրաշագործութիւնները,

25

  քանզի մեծ է Տէրը, յոյժ օրհնեալ եւ բոլոր աստուածներից աւելի ահաւոր.

26

  ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, իսկ Աստուած երկինքն է արարչագործել»։

27

  Փա՜ռք եւ գովութի՜ւն նրա առաջ, զօրութի՜ւն ու պարծա՜նք նրա բնակութեան տեղին։

28

  Ո՜վ ազգատոհմեր, փա՛ռք տուէք Տիրոջը, փա՛ռք տուէք Տիրոջը եւ զօրութիւն.

29

  Տիրոջ անուանը փա՛ռք տուէք, ընծանե՛ր բերէք ու մատուցեցէ՛ք նրա առաջ, երկրպագեցէ՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում,

30

  թող ամբողջ երկիրը վախենայ նրանից, թող երկիրը հաստատուն մնայ եւ չսասանուի։

31

  Երկինքը թող ուրախ լինի, եւ երկիրը թող ցնծայ, թող հեթանոսներին ասեն՝ Տէրը թագաւորեց։

32

  Ծովն իր պարունակութեամբ, լիութեամբ թող մռնչի, թող ցնծան ծառերն անտառի եւ դրա մէջ եղած ամէն ինչ.

33

  թող ուրախ լինեն ողջ ծառերն անտառի, քանզի Տէրն է եկել դատելու երկիրը։

34

  Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, եւ յաւերժ է նրա ողորմածութիւնը։

35

  Եւ աղաղակեցէ՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկութեան Աստուած, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը եւ

36

  Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ բոլոր ժողովուրդներն ասեն՝ Ամէն։ Եւ նրանք օրհնաբանեցին

37

  Դաւիթն այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առջեւ թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրեայ ծառայութիւնը շարունակ

38

  Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Աբդոդոմը Իդիթունի որդին էր, իսկ Օսէէն դռնապանն էր։

39

  Սադոկ քահանային ու նրա քահանայ եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջեւ Գաբաւոնում գտնուող Բամայում,

40

  որպէսզի ամէն առաւօտ եւ երեկոյ Տիրոջը ողջակէզներ մատուցեն ողջակէզների զոհասեղանի վրայ եւ ըստ ամենայնի կատարեն այն,

41

  Սադոկի հետ էին Եմանն ու Իդիթունը, ինչպէս նաեւ միւս ընտրեալները, որ օրհնեն Տիրոջը, քանզի յաւիտենական է նրա

42

  Նրանք ունէին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթունի որդիները դռան պահապաններն

43

  Ամբողջ ժողովուրդը ցրուեց, ամէն մէկը գնաց իր տունը, Դաւիթն էլ եկաւ, որ օրհնի իր տունը։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994