A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

1 քրոնիկները 14



1

  Տիւրոսի արքայ Քիրամը Դաւթի մօտ ուղարկեց դեսպաններ, մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա

2

  Դաւիթը հասկացաւ, որ Տէրն է իրեն ընտրել Իսրայէլի վրայ իշխելու համար, քանզի Իսրայէլի ժողովրդի համար նրա

3

  Դաւիթն այլ կանայք եւս առաւ Երուսաղէմում, որոնցից ծնուեցին ուրիշ տղաներ ու աղջիկներ։

4

  Ահա անունները նրանց, որոնք ծնուեցին Երուսաղէմում. Սամաաս, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,

5

  Յեբաար, Ելիսաւ, Ելիփաղէտ,

6

  Նագեթ, Նափատ, Յափիէ,

7

  Ելիսամա, Բաղիադա եւ Ելիփաղատ։

8

  Երբ այլազգիներն իմացան, թէ Դաւիթը ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր է օծուել, ելան Դաւթին գտնելու։ Դաւիթն այդ լսելով՝

9

  Եկան նաեւ այլազգիները, եւ նրանք միմեանց հանդիպեցին Հսկաների հովտում։

10

  Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրը նրան ասաց.

11

  Դաւիթը ելաւ գնաց Բաաղփարասին եւ կոտորեց նրանց։ Դաւիթն ասաց. «Աստուած իմ թշնամիներին ջախջախեց իմ ձեռքով, պատառոտեց

12

  Նրանք իրենց աստուածներին այնտեղ թողեցին, եւ Դաւիթը պատուիրեց դրանք հրով այրել։

13

  Այլազգիները կրկին յարձակուեցին, եւ նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։

14

  Դաւիթը դարձեալ հարցրեց Աստծուն, եւ Աստուած նրան ասաց. «Մի՛ գնա նրանց յետեւից, շո՛ւռ արի եւ նրանց թո՛ղ տանձենիների

15

  Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստուած քո առջեւից գնալով՝

16

  Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Աստուած պատուիրել էր նրան, եւ նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթոնից մինչեւ Գազերա։

17

  Դաւթի անունն ամբողջ երկրում հռչակուեց, եւ Տէրը նրա երկիւղը տարածեց բոլոր ազգերի վրայ։

Zulu Bible 1959
Bible Society of South Africa. © Bible Society of South Africa. Used with Permission. All rights reserved.