A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

1 քրոնիկները 11



1

  Բոլոր իսրայէլացիները Քեբրոն, Դաւթի մօտ գալով՝ ասացին. «Ահաւասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։

2

  Անցեալում, մինչ Սաւուղն արքայ էր, դու էիր հովուութիւն անում Իսրայէլին։ Եւ քո Տէր Աստուածը քեզ ասաց. «Դո՛ւ պիտի

3

  Եկան Իսրայէլի բոլոր ծերերը արքայի մօտ, Քեբրոն, ու Դաւիթը Տիրոջ առջեւ նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում։ Նրանք Դաւթին

4

  Արքան ու նրա մարդիկ գնացին Երուսաղէմ, որ Յեբուսն է։ Այնտեղ էին յեբուսացիները, որոնք այդ երկրի բնակիչներն էին։

5

  Յեբուսի բնակիչներն ասացին Դաւթին.«Դու այստեղ չպիտի մտնես»։ Իսկ նա գրաւեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դաւթի քաղաքը։

6

  Դաւիթն ասաց. «Ով յեբուսացիներին առաջինը կը սպանի, նա էլ իշխան ու զօրավար կը լինի»։ Սարուհիի որդի Յովաբը առաջինը

7

  Դաւիթը նստեց ամրոցում եւ այդ պատճառով նա կոչեց այն Դաւթի քաղաք։

8

  Նա շուրջանակի ամրացրեց այն քաղաքը, որ պատերազմելով էր գրաւել։

9

  Դաւիթը գնալով հզօրանում էր, որովհետեւ ամենակալ Տէրը նրա հետ էր։

10

  Սրանք են Դաւթի զօրքի այն հրամանատարները, որոնք նրա թագաւորութեան մէջ նրա հետ ու ամբողջ Իսրայէլի հետ հզօրանում էին,

11

  Ահա Դաւթի հզօր մարդկանց անուանացանկն ու նրանց ու թիւը.Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զօրավարներից առաջինը։ Սա էր, որ

12

  Նրանից յետոյ գալիս է աքուքացի Դոդայի որդի Եղեազարը։ Սա երեք հզօրներից էր

13

  եւ Փասասոդոմում Դաւթի հետ էր։ Այլազգիներն այստեղ էին հաւաքուել պատերազմի։ Դաշտի մի մասը լի էր գարիով, եւ ժողովուրդը

14

  Նա եկել կանգնել էր այդ մասում եւ այն պաշտպանել։ Երեք զօրավարները հարուածեցին այլազգիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն

15

  Երեսուն իշխաններից երեքը իջան Դաւթի մօտ, Օդողոմի քարայրի մօտերքում գտնուող ժայռի մօտ, իսկ այլազգիները բանակ էին

16

  Դաւիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զօրքը՝ Բեթղեհէմում։

17

  Դաւիթը ծարաւը յագեցնել ցանկանալով՝ ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կը բերի Բեթղեհէմի ջրհորից, որը դարպասի մօտ է»։

18

  Եւ այդ երեք զօրավարները այլազգիների բանակը ճեղքելով՝ ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, բերեցին

19

  «Աստուած թող ինձ ների։ Ինչպէ՞ս կարող եմ ես այդ բանն անել. դա պիտի նշանակէր խմել այդ մարդկանց արիւնը, քանի որ իրենց

20

  Յովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխաւորն էր։ Սա էր, որ միայնակ սուր էր բարձրացրել երեք հարիւր հոգու վրայ եւ նրանց

21

  Սա անուանի էր երեքի մէջ։ Սա աւելի նշանաւոր էր, քան միւս երկուսը։ Սա նրանց գլխաւորն էր, սակայն այն երեքի հետ չէր

22

  Յովիդայէի որդի Բանեասը հզօր մարդու որդի էր։ Նա բազում գործեր էր արել Կասբէէլում։ Նա էր, որ սպանել էր Արիէլ Բանիայի

23

  Նա սպանել էր նաեւ հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահայ եգիպտացի մարդու՝ զինուած ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։

24

  Այս բանն արել էր Յովիդայէի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզօր մարդկանց մէջ է։

25

  Նա այս երեքի մէջ աւելի նշանաւոր էր, սակայն այն երեքի հետ չէր կարող մրցել։ Դաւիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց։

26

  Սրանք էին զօրքի հզօր մարդիկ. Յովաբի եղբայր Ասայէլը, բեթղեհէմացի Գոդայի որդի Եղեանանը,

27

  արորացի Սամոթը, փաղոնացի Աքիգեղէսը,

28

  թեկուացու որդի Օրէն, անաթոթացի Աբիեզէրը,

29

  ասոթացի Սոբաքը, օնացի Եղիաքը,

30

  նետոփաթացի Մովարէն, նետոփաթացի Բաանի որդի Եղեադը,

31

  Բենիամինի բլրից Հռեփայի որդի Եթային, փարաթոնացի Բանեասը,

32

  Նեքեղ բնակավայրից Ուրին, սարափթացի Գաասաբիէլը,

33

  բարսամացի Ազամոթը,

34

  գոթնացի Ասամի որդի սաղաբոնացի Եղիաբան,

35

  արարացի Մադէի որդի Յովնաթանը, արարացի Աքարի որդի Աքիաբը, Օրի որդի Եղիբաաղը,

36

  քուրաթացի Փերոմէն, փելոնացի Աքիան,

37

  կարմելացի Ասարան, Ասբիայի որդի Նոարէն,

38

  Նաթանի եղբայր Յովէլը, Ագարի որդի Մաբարը,

39

  ամոնացի Սեղեկովը, Սարուեայի որդի Յովաբի կապարճակիր աբերոնացի Նաարը,

40

  ուրեթացի Իրասը, հեթերացի Գաբեթը,

41

  քետացի Ուրիասը,

42

  Սեղքայի որդի Սոողի որդի Զաբադը, որը Ռուբէնի ցեղից էր՝ երեսուն իշխանների գլխաւորը,

43

  Մաաքայի որդի Անանը, մատթանացի Յոսափատը,

44

  աստարոթացի Օզիասը, քոթանացու որդիներ Սամաան եւ Յեւեղը, որոնք արարացիներ էին,

45

  Սամարիի որդի Յեդիէլն ու նրա եղբայր Յովազան, որոնք աթոսացիներ էին,

46

  մաոնացի Յեդիէլը, Այիրաբն ու սրա որդին՝ Յոսէն, որոնք եղնամացիներ էին, մովաբացի Յեթեման, Աղիէլը, Օբէդը եւ Յասիէլը,

Russian WBTC 1993
Перевод Международной Библейской лиги, ранее Всемирный Библейский Переводческий Центр (WBTC – World Bible Translation Center), редакция 1993-1996 гг