A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

2 Սամուել 7



1

  Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, եւ Տէրը նրան ազատեց շրջապատի իր թշնամիներից, արքան ասաց Նաթան մարգարէին.

2

  «Ահաւասիկ ես բնակւում եմ եղեւնափայտից պատրաստուած տան մէջ, բայց Աստծու տապանակը վրանից մէջ է գտնւում»։

3

  Նաթանն ասաց արքային. «Ամէն ինչ, որ մտքիդ մէջ կայ, գնա՛ եւ արա՛, քանզի Տէրը քեզ հետ է»։

4

  Նոյն գիշերը Տէրը խօսեց Նաթանի հետ եւ ասաց. «Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին.

5

  այսպէս է ասում Տէրը. «Դու ինձ համար բնակուելու տուն չպէտք է շինես,

6

  որովհետեւ տան մէջ չեմ բնակուել այն օրից, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից։

7

  Ես շրջում եմ՝ իջեւանելով վրաններում։ Ամենուրեք, որ շրջել եմ իսրայէլացիների մէջ, մի՞թէ երբեւիցէ խօսել եմ Իսրայէլի

8

  Արդ, այսպէ՛ս ասա իմ ծառայ Դաւթին. Այսպէ՛ս է ասում ամենակալ Տէրը. «Ես քեզ վերցրել եմ ոչխարների հօտից, որ Իսրայէլի իմ

9

  Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջեւից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի եւ քեզ անուանի դարձրի երկրի վրայ

10

  Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակուի եւ այլեւս հոգս չունենայ,

11

  ինչպէս եղել էր այն օրերից ի վեր, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ դատաւորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր

12

  Եւ երբ քո կեանքի օրերը լրանան եւ քո նախնիների գիրկը գնաս, քեզանից յետոյ քո յետնորդը հանդիսացող զաւակիդ պիտի

13

  Նա է իմ անուան համար տուն շինելու, եւ ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ յաւիտեան։

14

  Հայր պիտի լինեմ նրան, եւ նա ինձ որդի պիտի լինի, եւ եթէ նա անիրաւութիւն գործի, պիտի յանդիմանեմ նրան ու խրատեմ

15

  Բայց նրան ողորմութիւն չեմ զլանայ, ինչպէս զլացայ նրանց, որոնց իմ առաջից վանեցի։

16

  Յաւիտեան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագաւորութիւնը իմ առաջ, նրա աթոռը յաւիտեան կանգուն պիտի մնայ իմ առաջ»։

17

  Այս բոլոր խօսքերն ու ամբողջ տեսիլքը նոյն ձեւով Նաթանը հաղորդեց Դաւթին։

18

  Դաւիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր իմ, Տէ՛ր, եւ ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։

19

  Տէ՛ր իմ, Տէ՛ր, դոյզն չափով իսկ չնուաստացայ քո առաջ։ Դու խօսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թէ այս

20

  Դաւիթն էլ ի՞նչ ասի քեզ, քանզի դու, Տէ՛ր իմ, Տէ՛ր, ճանաչում ես քո ծառային։

21

  Քո ծառայի համար եւ ըստ քո սրտի ինձ հասցրիր այս փառքին, որպէսզի քո ծառային իմացնես, որ ինձ պէտք է բարձրացնես, Տէ՛ր

22

  Ըստ մեր ականջներով լսածի, քեզ նման մէկը չկայ, եւ քեզանից բացի ուրիշ Աստուած չկայ։

23

  Եւ երկրի վրայ ո՞ր ազգն է Իսրայէլի քո ժողովրդի պէս, որին Աստուած ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպէսզի

24

  Քո Իսրայէլին յաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր քեզ համար, եւ դու, ո՜վ Տէր, նրանց համար Աստուած եղար։

25

  Արդ, Տէ՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խօսքդ յաւիտեան հաստատի՛ր եւ ասածիդ պէս արա՛, որ քո անունը յաւիտեան

26

  Տէ՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայէլի Աստուած, քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ,

27

  որովհետեւ դու ես Իսրայէլի ամենակալ Տէր Աստուածը։ Թող քո անունը յաւիտեան փառաւորուի, դու քո ծառայի ականջին յայտնեցիր

28

  Եւ արդ, Տէ՜ր իմ, Տէ՛ր, դու ես Աստուած, քո խօսքերը ճշմարիտ են, եւ դու ես քո ծառային այս ամբողջ բարիքը խոստացել։

29

  Ուստի հիմա օրհնի՛ր քո ծառայի տունը, որ յաւիտեան քո առջեւ լինի, քանզի դու ես, Տէ՜ր իմ, Տէ՛ր, որ ասել ես դա, եւ քո

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994