A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

2 Սամուել 22



1

  Այն օրը, երբ Տէրը Դաւթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սաւուղի ձեռքից, Դաւիթը Տիրոջն ուղղեց օրհնութեան հետեւեալ

2

  «Տէրն իմ վէմն է, ամրութիւնն ու փրկիչը։

3

  Թող Աստուած ինձ պահապան լինի. ես նրան եմ ապաւինել։ Նա է իմ հովանաւորը, իմ փրկութեան եղջիւրը, իմ պաշտպանն ու իմ

4

  Անիրաւ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տէ՜ր։ Օրհնեալ Տիրոջն եմ աղերսում, որ ազատուեմ իմ թշնամիներից։

5

  Ինձ պաշարեցին մահաբեր թուլութիւնները, ինձ խռովեցին անօրէնութեան հեղեղները։

6

  Մահուան երկունքն ինձ պատեց, մահուան որոգայթներ ծառացան իմ առաջ։

7

  Իմ նեղութեան մէջ Տիրոջը պիտի դիմեմ, իմ Աստծուն աղաղակեմ, ու նա իր սուրբ տաճարից պիտի լսի իմ ձայնը, իմ աղաղակը նրա

8

  Երկիրը դողաց, ալեկոծուեց ու ցնցուեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալուեցին, քանզի Տէրը բարկացել էր դրանց վրայ։

9

  Նրա բարկութիւնից ծուխ ելաւ, ու նրա բերանից՝ լափող հուր։

10

  Նրանից կայծակներ արձակուեցին, նա խոնարհեցրեց երկինքն, ու ինքը ցած իջաւ։

11

  Մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նա նստեց քերովբէների վրայ ու թռաւ, սաւառնեց հողմերի թեւերի վրայ։

12

  Նա իրեն խաւարով պատեց, խաւարով ծածկեց իր վրանըու ջրի խաւարով թանձրացրեց ամպերը։

13

  Նրա առաջ եղած լոյսի ցոլքից հրէ կայծակներ բորբոքուեցին։

14

  Տէրը երկնքից որոտաց, ու Բարձրեալը ձայն տուեց։

15

  Նա իր նետերն արձակեց՝ ցրեց դրանք, կայծակներ փայլատակեցրեց ու զարհուրեցրեց դրանք։

16

  Ծովի ակունքներն ի յայտ եկան, Տիրոջ սաստից ու նրա բարկութեան հողմ արտաշնչելուց երեւան եկան հիմքերը տիեզերքի։

17

  Նա երկնքի բարձունքներից ինձ ձեռք երկարեց եւ ինձ դուրս բերեց յորդառատ ջրերից։

18

  Նա ինձ կորզեց իմ ուժեղ թշնամիների ու ինձ ատողների բռնութիւնից, քանզի նրանք ինձանից հզօր էին։

19

  Նեղ օրեր ունեցայ, սակայն Տէրն ինձ նեցուկ եղաւ։ Նա ինձ դուրս բերեց անդորր մի տեղ ու փրկեց ինձ, քանզի նա ինձ սիրեց։

20

  Տէրն ինձ հատուցեց ըստ իմ արդարութեան,

21

  եւ ըստ իմ ձեռքերի մաքրութեան պիտի հատուցի ինձ Տէրը։

22

  Ես պահել եմ Տիրոջ պատգամները եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ գործել։

23

  Նրա բոլոր օրէնքներն իմ առաջ են, եւ ես նրա պատգամներից չեմ շեղուել։

24

  Նրա առաջ անբիծ եմ եղել եւ նախօրօք հեռու մնացել անօրէնութիւնից։

25

  Տէրն ինձ թող հատուցի ըստ իմ արդարութեանու ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ կան Տիրոջ աչքի առաջ։

26

  Սրբի հետ սուրբ պիտի լինես, կատարեալի հետ՝ կատարեալ։

27

  Ընտրեալի հետ ընտրեալ պիտի լինես, իսկ ծուռի հետ՝ ծուռ։

28

  Դու պիտի փրկես տնանկ ժողովրդին, իսկ ամբարտաւանների աչքերը պիտի խոնարհեցնես։

29

  Դո՛ւ ես իմ ճրագը, Տէ՜ր, եւ դո՛ւ ես լուսաւորելու իմ խաւարը։

30

  Քեզնով միայնակ զինուած պիտի վազեմ եւ իմ Աստծու շնորհիւ պիտի անցնեմ պարսպի վրայով։

31

  Իմ հզօ՜ր Աստուած, քո ճանապարհն անարատ է։ Տիրոջ խօսքը ճշմարիտ է, նա հովանաւոր է բոլոր իրեն ապաւինողներին։

32

  Ո՞վ է հզօր, բացի քեզանից, Տէ՜ր, եւ ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։

33

  Հզօր է Տէրը, որն ինձ հզօրացնում է զօրութեամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։

34

  Նա իմ ոտքերը հաստատուն է պահում, ինչպէս եղջերուներինը, եւ ինձ բարձունքների վրայ է կանգնեցնում։

35

  Նա իմ ձեռքը պատերազմի է սովորեցնում եւ իմ բազուկներով պղնձէ աղեղ ձգում։

36

  Դու ես ինձ տուել իմ փրկութեան պաշտպանութիւնը, իմ հնազանդութիւնն ընդարձակել է իմ ճանապարհը։

37

  Իմ ոտքերը չեն դողացել։ Ես պիտի հալածեմ իմ թշնամիներին,

38

  նրանց պիտի կոտորեմ ու յետ պիտի չդառնամ, մինչեւ որ իսպառ չոչնչացնեմ նրանց։

39

  Ես խորտակելու եմ նրանց, որ ոտքի չկանգնեն։ Նրանք պիտի ընկնեն իմ ոտքերի տակ։

40

  Դու ինձ զօրութեամբ պիտի գօտեպնդես, որ պատերազմեմ, եւ դու իմ դէմ ելնողներին իմ ձեռքը պիտի յանձնես։

41

  Դու իմ թշնամիներին իմ առջեւից փախուստի մատնեցիր ու իմ ատելիներին կոտորեցիր։

42

  Նրանք պիտի աղաղակեն, բայց ոչ ոք նրանց չպիտի օգնի։ Նրանք Տիրոջը դիմեցին, բայց նա չլսեց նրանց։

43

  Ես նրանց պիտի կոխոտեմ ինչպէս գետնի հողըեւ պիտի տրորեմ ինչպէս փողոցի ցեխը։

44

  Դու ինձ կը փրկես ժողովուրդների կռուից եւ ինձ կը կանգնեցնես ազգերի գլխին։ Ինձ անծանօթ ժողովուրդը ծառայեց ինձ եւ

45

  Օտարների որդիները կեղծաւորութիւն արեցին իմ առաջ։

46

  Օտարների որդիները վերանալու են, կոտորուելու են իրենց թաքստոցներում։

47

  Կենդանի է Տէրը, եւ օրհնեալ է իմ պահապանը։Բարձրանալու է Տէրը՝ իմ փրկութեան պահապանը։

48

  Հզօր է Տէրը, նա վրէժխնդիր է, ժողովուրդներին հպատակ է դարձնում ինձ։

49

  Նա ինձ պիտի փրկի իմ թշնամիներից եւ ինձ վրայ յարձակուողներից աւելի վեր պիտի դասի ինձ, անիրաւ մարդուց պիտի փրկի ինձ։

50

  Այս բանի համար ազգերի մէջ պիտի գոհանամ քեզանից, Տէ՜ր, եւ քո անունը պիտի գովերգեմ իմ սաղմոսներում։

51

  Նա թագաւորի փրկութիւնն ապահովում է եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւթին ու նրա սերնդին մինչեւ յաւիտեան»։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994