A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

2 Սամուել 20



1

  Բոքորիի որդի յեմինացի Սաբէէ անունով անօրէն մի մարդ յոխորտաց։ Նա եղջերափող հնչեցնելով՝ ասաց. «Մենք ո՛չ Դաւթի մօտ

2

  Ամբողջ Իսրայէլը Դաւթից բաժանուելով՝ Բոքորիի որդի Սաբէէին հետեւեց, իսկ Յուդայի երկրի մարդիկ իրենց թագաւորի հետ

3

  Դաւիթը եկաւ Երուսաղէմ, իր տուն։ Թագաւորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առաւ եւ նրանց

4

  Արքան ասաց Ամեսայիին. «Երեք օրուայ ընթացքում ինձ մօտ կը հաւաքես Յուդայի երկրի մարդկանց, եւ դու էլ այստեղ կը գաս»։

5

  Ամեսային գնաց կանչելու Յուդայի երկրի մարդկանց, սակայն արքայի նշանակած ժամանակին չհասցրեց։

6

  Դաւիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորիի որդի Սաբէէն աւելի մեծ չարիք կը գործի, քան Աբեսաղոմը։ Վերցրո՛ւ քո տիրոջ

7

  Նրան հետապնդելու ելան Աբեսսան ու Յովաբի մարդիկ, քերեթիները, օփելեթիներն ու բոլոր ուժեղ մարդիկ։ Սրանք դուրս եկան

8

  Երբ նրանք Գաբաւոնի մեծ քարի մօտ էին, նրանց դիմաց ելաւ Ամեսային։ Յովաբը հագել էր իր զրահաւոր թիկնոցը, դրա վրայ

9

  Յովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպէ՞ս ես, եղբա՛յր»։ Եւ Յովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մօրուքը, որ նրան համբուրի։

10

  Ամեսային չզգուշացաւ Յովաբի ձեռքի սրից, եւ Յովաբը դա խրելով նրա որովայնը՝ փորոտիքը գետին թափեց։ Յովաբը հարուածը

11

  Յովաբի զինուորներից մէկը եկաւ ու կանգնելով Ամեսայիի մօտ՝ ասաց. «Ով սիրում է Յովաբին կամ Դաւթին, թող գնայ Յովաբի ու

12

  Ամեսայիի դիակն արնաշաղախ ընկած էր ճանապարհի մէջտեղը։ Երբ այդ մարդը տեսաւ, որ մարդիկ տեղում մնացել են կանգնած,

13

  Երբ դիակը ճանապարհից հեռացրեց, իսրայէլացիները հետեւեցին Յովաբին, որ հետապնդեն Բոքորիի որդի Սաբէէին։

14

  Սաբէէն անցաւ Իսրայէլի բոլոր ցեղերի մարդկանց միջով մինչեւ Աբէլ ու Բեթմաքա, եւ բոլոր առաւել ընտիր զինուորները

15

  Նրանք նրան բռնելու համար պաշարեցին Աբէլն ու Բեթմաքան, քաղաքի դիմաց հողաբլուր կուտակեցին։ Այն նրանց իբրեւ պատուար

16

  Մի իմաստուն կին պարսպից ձայն տուեց՝ ասելով. «Լսեցէ՛ք, լսեցէ՛ք, ասացէ՛ք Յովաբին, որ մօտ գայ, ես նրա հետ խօսեմ»։

17

  Յովաբը մօտեցաւ նրան, ու կինն ասաց. «Դո՞ւ ես Յովաբը»։ Սա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր քո աղախնի խօսքերը»։

18

  Յովաբն ասաց. «Ես եկել եմ լսելու»։ Կինն ասաց. «Նախկինում այսպիսի խօսքեր էին ասում. «Թող գնան Աբէլին ու Դանին

19

  Ես Իսրայէլի հաւատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայէլի այս քաղաքը։ Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ

20

  Պատասխան տուեց Յովաբն ասելով. «Քա՛ւ լիցի ինձ, քա՛ւ լիցի, թէ բնաջնջեմ ու կոտորեմ։

21

  Հարցը դա չէ։ Մի մարդ կայ Եփրեմի լեռից, Սաբէէ անունով, Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դաւիթ արքայի վրայ։ Ինձ

22

  Կինը գնաց ժողովրդի մօտ, իր իմաստնութիւնը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբէէի

23

  Յովաբը Իսրայէլի ամբողջ զօրքի հրամանատարն էր, Յովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու օփելեթիների,

24

  Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Յոսափատը դիւանապետ էր,

25

  Սուդայէն՝ քարտուղար, Սադոկն ու Աբիաթարը քահանաներ էին,

26

  իսկ Յարիմի որդի Իրասը Դաւթի քահանան էր։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994