A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

2 Սամուել 14

1

  Շարուհիի որդի Յովաբն իմացել էր, որ արքայի սիրտը վերստին տաքացել է Աբեսաղոմի հանդէպ։

2

  Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի ճարպիկ կին բերելով՝ ասաց նրան. «Սգաւոր ձեւացի՛ր՝ սգոյ հագուստներ հագի՛ր,

3

  Կը գնաս արքայի մօտ եւ նրա հետ այսպէս կը խօսես»։ Եւ Յովաբը նրան յայտնեց այն, ինչ պէտք է ասէր։

4

  Թեկուացի կինը մտաւ արքայի մօտ եւ երեսնիվայր գետին խոնարհուելով՝ ասաց.

5

  «Փրկի՛ր ինձ, արքա՛յ, փրկի՛ր»։ Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մէջ եմ։

6

  Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։ Քո աղախինը երկու որդի ունէր։ Երկուսը դաշտում կռուեցին, ու ոչ ոք չբաժանեց

7

  Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դէմ՝ ասելով. «Իր եղբօրը սպանողին յանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբօր արեան

8

  Արքան ասաց. «Ողջութեամբ գնա՛ քո տունը, եւ ես կը կարգադրեմ քո հարցը»։

9

  Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրայ, արքա՛յ, եւ իմ տան վրայ լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։

10

  Արքան ասաց. «Ո՞վ է քեզ հետ խօսելու։ Նրան ինձ մօ՛տ բեր, եւ նա այլեւս քեզ չի մօտենայ»։

11

  Կինն ասաց. «Թող արքան յիշի իր Տէր Աստծուն, որ չշատանան վրէժի համար արիւն թափողները եւ իմ որդուն չսպանեն»։ Դաւիթն

12

  Կինն ասաց. «Թո՛յլ տուր, որ քո աղախինը մի խօսք ասի իր տէր արքային»։

13

  Արքան ասաց. «Խօսի՛ր»։ Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թէ արքայի՞ բերանից ելաւ

14

  որ նա մեռնի եւ, ինչպէս գետին թափած ջուրը, այլեւս չհաւաքուի, Աստուած նրա հոգին չառնի, եւ որեւէ մէկը չմտածի իրենից

15

  Արդ, եկել եմ իմ տէր արքային ասելու այս խօսքերը, որպէսզի, երբ ժողովուրդն ինձ տեսնի, ասի, թէ՝ «Քո աղախինը խօսել է

16

  Քանզի արքան պէտք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգութիւնից զրկել»։

17

  Եւ կինն ասաց. «Թող իմ տէր արքայի խօսքը բարով կատարուի, քանզի իմ տէր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է

18

  Արքան պատասխանեց եւ ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։

19

  Կինն ասաց. «Ասա՛, տէ՛ր իմ արքայ»։ Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խօսքերի մէջ արդեօ՞ք Յովաբի մատը չկայ»։ Կինն ասաց

20

  Այս խօսքի ձեւը փոխելու նպատակով է, որ քո ծառայ Յովաբն արեց այս բանը։ Իմ տէր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պէս եւ

21

  Արքան գնաց եւ ասաց Յովաբին. «Ահաւասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա յե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին»։

22

  Յովաբը երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Յովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացաւ, որ շնորհ է

23

  Յովաբը ելաւ գնաց Գեսուր եւ Աբեսաղոմին բերեց Երուսաղէմ։

24

  Արքան ասաց. «Թող իր տունը վերադառնայ եւ թող իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տունը վերադարձաւ եւ արքայի աչքին

25

  Ամբողջ Իսրայէլի մէջ Աբեսաղոմի պէս գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչեւ գլուխը նա ոչ մի արատ չունէր։

26

  Երբ իր գլխի մազերը կտրում էր, - իսկ նա ամէն տարուայ սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրայ, -

27

  Աբեսաղոմը երեք տղայ եւ մէկ աղջիկ ունեցաւ, որի անունն էր Թամար։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր եւ, դառնալով Սողոմոնի

28

  Աբեսաղոմը երկու տարի մնաց Երուսաղէմում, բայց արքայի աչքին չերեւաց։

29

  Աբեսաղոմը մարդ ուղարկեց Յովաբի մօտ, որ սա այցելի արքային, բայց Յովաբը չուզեց նրա մօտ գնալ։ Երկրորդ անգամ Աբեսաղոմը

30

  Աբեսաղոմն ասաց իր ծառաներին. «Տեսէ՛ք, իմ արտի մօտ գտնուող Յովաբի արտը լի է գարիով, գնացէ՛ք եւ հրկիզեցէ՛ք այն»։

31

  Յովաբը ելաւ եկաւ Աբեսաղոմի տունը եւ ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։

32

  Աբեսաղոմն ասաց Յովաբին. «Ես քեզ մօտ մարդ էի ուղարկել, թէ՝ «Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մօտ՝ ասելու համար, թէ

33

  Յովաբը մտնելով արքայի մօտ՝ հաղորդեց նրան նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտնելով արքայի մօտ՝ երեսնիվայր

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994