A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Ծննդոց 37

1

  Յակոբը բնակւում էր Քանանացիների երկրում՝ այնտեղ, ուր պանդխտել էր իր հայրը։

2

  Յակոբի սերունդը հետեւեալն է. Յովսէփը տասնեօթը տարեկան էր, երբ իր եղբայրների հետ ոչխարներ էր արածեցնում։ Իր հօր

3

  բայց Իսրայէլը Յովսէփին աւելի շատ էր սիրում, քան մնացած բոլոր որդիներին, որովհետեւ Յովսէփը նրա ծեր տարիքում ծնուած

4

  Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր որդիներից աւելի, ատեցին նրան եւ նրա հետ հանգիստ

5

  Երազ տեսաւ Յովսէփն ու այն պատմեց իր եղբայրներին։ Դրա համար եղբայրները առաւել եւս ատեցին նրան։

6

  Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ տեսած երազը։

7

  Թւում էր, թէ մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը բարձրացաւ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու

8

  Եղբայրներն ասացին նրան. «Միթէ որպէս թագաւո՞ր պիտի թագաւորես մեզ վրայ, կամ տէր դառնալով պիտի տիրե՞ս մեզ»։ Եւ նրանք

9

  Նա տեսաւ մի այլ երազ եւս եւ այն պատմեց իր հօրն ու եղբայրներին։ Նա ասաց. «Ահա մի այլ երազ եւս տեսայ։ Իբրեւ թէ

10

  Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Հիմա ես, քո մայրը եւ եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք

11

  Վրդովուեցին նրա եղբայրները, բայց հայրը մտքում պահեց նրա պատմածը։

12

  Նրա եղբայրները գնացին Սիւքեմ՝ իրենց հօր ոչխարներն արածեցնելու։

13

  Իսրայէլն ասաց Յովսէփին. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սիւքեմում։ Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մօտ»։

14

  Յովսէփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։ Իսրայէլն ասաց նրան. «Գնա տե՛ս, թէ ողջ-առո՞ղջ են քո եղբայրներն ու ոչխարները, եւ

15

  Յովսէփը եկաւ Սիւքեմ եւ մի մարդ տեսաւ նրան դաշտում մոլորուած։ Սա հարցրեց. «Ի՞նչ ես փնտռում»։

16

  Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտռում։ Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք ոչխարներ արածեցնում»։

17

  Մարդն ասաց նրան. «Նրանք այստեղից քոչեցին գնացին, բայց ես լսեցի, որ նրանք ասում էին. «Գնանք Դոթայիմ»։ Յովսէփը գնաց

18

  Նրա եղբայրները հեռուից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մօտեցել իրենց։ Նրանք իրար մէջ չար խորհուրդ

19

  Իւրաքանչիւրն իր եղբօրը դիմելով՝ ասում էր։

20

  «Ահա երազատեսը գալիս է։ Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել

21

  Երբ Ռուբէնը լսեց դա, նրանց ձեռքից փրկեց նրան. նա ասաց. «Չսպանենք նրան»։

22

  Ռուբէնն աւելացրեց. «Չթափենք նրա արիւնը, այլ նետեցէ՛ք նրան այս անապատի հորերից մէկի մէջ։ Ձեռք մի՛ տուէք նրան»։ Դա

23

  Երբ Յովսէփն եկաւ իր եղբայրների մօտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը

24

  եւ նրան նետեցին հորի մէջ։ Հորը դատարկ էր, մէջը ջուր չկար։

25

  Նրանք նստեցին հաց ուտելու։ Աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայէլացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը

26

  Յուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթէ սպանենք մեր եղբօրը եւ թաքցնենք նրա արիւնը։

27

  Եկէք նրան վաճառենք իսմայէլացիներին, եւ մեր ձեռքը նրա արեամբ չպղծուի, որովհետեւ ի վերջոյ նա մեր եղբայրն է՝ նոյն միս

28

  Այնտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ։ Եղբայրները Յովսէփին քաշեցին-հանեցին հորից եւ քսան դահեկանով վաճառեցին

29

  Իսմայէլացիները Յովսէփին տարան Եգիպտոս։ Ռուբէնը վերադարձաւ դէպի հորը եւ Յովսէփին հորի մէջ չգտաւ։

30

  Նա պատառոտեց իր հագուստները, վերադարձաւ իր եղբայրների մօտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»։

31

  Նրանք առան Յովսէփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արեան մէջ,

32

  ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հօրն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է սա, թէ՞ ոչ»։

33

  Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանը իմ որդունն է, վայրի գազան է կերել նրան, մի գազան է յօշոտել Յովսէփին»։

34

  Եւ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մէջքին եւ երկար ժամանակ սուգ էր պահում իր որդու համար։

35

  Հաւաքուեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարուել։ Նա ասում էր. «Ես

36

  Իսկ մադիանացիները Եգիպտոսում Յովսէփին վաճառեցին փարաւոնի դահճապետին՝ ներքինի Պետափրէսին։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994