A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Ծննդոց 29



1

  Յակոբը վեր կացաւ գնաց արեւելեան երկիրը, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն

2

  Նա դաշտում մի ջրհոր տեսաւ։ Այնտեղ մակաղել էր ոչխարների երեք հօտ. այդ ջրհորից ջուր էին տալիս ոչխարներին։

3

  Ջրհորի բերանին մի մեծ քար կար։ Բոլոր հօտերն այնտեղ էին հաւաքւում։ Հովիւները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը,

4

  Յակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց էք»։

5

  Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»։ Նա հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ էք Նաքորի որդի Լաբանին»։ Նրանք պատասխանեցին.

6

  Նա հարցրեց նրանց. «Նա ողջ-առո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է»։ Հէնց այդ պահին նրա դուստր Ռաքէլը գալիս էր

7

  Յակոբն ասաց. «Օրը դեռ առջեւում է, ոչխարները հաւաքելու ժամանակը չէ, ջուր տուէ՛ք ոչխարներին եւ տարէ՛ք էլի

8

  Նրանք ասացին. «Դա անհնար է, քանի դեռ չեն հաւաքուել բոլոր հովիւները եւ ջրհորի բերանից քարը չեն գլորել. դրանից յետոյ

9

  Մինչ նա խօսում էր նրանց հետ, ահա Լաբանի դուստր Ռաքէլը եկաւ իր հօր ոչխարների հետ, որովհետեւ նա էր արածեցնում իր հօր

10

  Երբ Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի դուստր Ռաքէլին եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, մօտեցաւ, ջրհորի բերանից

11

  Յակոբը համբուրեց Ռաքէլին ու բարձրաձայն լաց եղաւ։

12

  Յակոբը Ռաքէլին յայտնեց, որ ինքը նրա հօրեղբայրն է՝ Ռեբեկայի որդին։ Ռաքէլը գնաց ու հօրը պատմեց այն, ինչ պատահել էր։

13

  Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Յակոբի անունը, ընդառաջ գնաց, գիրկն առաւ նրան, համբուրեց ու տարաւ իր տունը։ Յակոբը

14

  Լաբանն ասաց նրան. «Իմ ոսկորներից եւ իմ միս ու արիւնից ես դու»։ Յակոբը նրա մօտ մնաց մի ամբողջ ամիս։

15

  Լաբանն ասաց Յակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։

16

  Լաբանն ունէր երկու դուստր։ Աւագի անունը Լիա էր, իսկ կրտսերինը՝ Ռաքէլ։

17

  Լիայի տեսողութիւնը թոյլ էր, իսկ Ռաքէլը բարեկազմ էր ու դէմքով գեղեցիկ։

18

  Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»։

19

  Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու։ Ապրի՛ր դու ինձ մօտ»։

20

  Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան։

21

  Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»։

22

  Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։

23

  Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ։

24

  Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային։ Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է։

25

  Յակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։

26

  Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունուած չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել։

27

  Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ համար աշխատած այդ եօթը տարուայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կին կը

28

  Յակոբն այդպէս էլ արեց. նա եօթը տարի եւս ծառայեց սրա համար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տուեց նրան։

29

  Լաբանն իր աղախին Բալլային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Ռաքէլին։

30

  Յակոբը մտաւ Ռաքէլի ծոցը եւ Ռաքէլին սիրեց աւելի, քան Լիային։ Նա սրա համար ծառայեց եւս եօթը տարի։

31

  Երբ Տէրը տեսաւ, որ Լիան Յակոբի համար ատելի է, նրա արգանդը բեղմնաւոր դարձրեց, իսկ Ռաքէլը ամուլ մնաց։

32

  Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի։ Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները։ Արդ, ինձ պիտի

33

  Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց

34

  Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»։

35

  Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»։ Եւ նրա անունը դրեց Յուդա։ Դրանից

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994