A A A A A
Հայ Աստվածաշունչ Eastern 1994

Ծննդոց 21



1

  Տէրն այցելեց Սառային, ինչպէս ասել էր, եւ կատարեց Սառային տուած իր խոստումը։

2

  Սառան յղիացաւ ու Աբրահամի համար ծեր տարիքում որդի ծնեց ճիշտ այն ժամանակ, ինչպէս Աստուած յայտնել էր Աբրահամին։

3

  Աբրահամն իր որդու անունը, որին ծնեց Սառան նրա համար, դրեց Իսահակ։

4

  Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդի Իսահակին, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած։

5

  Աբրահամը հարիւր տարեկան էր, երբ ունեցաւ իր որդի Իսահակին։

6

  Սառան ասաց. «Աստուած ուրախութիւն պարգեւեց ինձ, եւ ով որ լսի այդ մասին, ինձ հետ կ՚ուրախանայ»։

7

  Նա աւելացրեց. «Ո՞վ կ՚ասէր Աբրահամին, թէ Սառան երեխայ կը սնուցանի, քանի որ ծեր հասակում որդի ծնեցի»։

8

  Մանուկն աճեց, նրան կրծքից կտրեցին, եւ Աբրահամն իր որդի Իսահակի կրծքից կտրուելու առթիւ մեծ խնջոյք արեց։

9

  Երբ Սառան տեսաւ, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, ասաց Աբրահամին.

10

  «Հեռացրո՛ւ քո աղախնին եւ նրա որդուն, որպէսզի քո աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ հաւասար ժառանգութիւն չստանայ»։

11

  Իր որդու մասին ասուած այդ խօսքերը ցաւ պատճառեցին Աբրահամին։

12

  Աստուած ասաց Աբրահամին. «Մանկան եւ աղախնի մասին ասուած խօսքերը թող քեզ ցաւ չպատճառեն։ Ինչ որ ասի քեզ Սառան, լսի՛ր

13

  բայց քո աղախնի որդու սերունդն էլ ես նշանաւոր կը դարձնեմ, որովհետեւ նա էլ քո սերմից է»։

14

  Առաւօտեան վեր կացաւ Աբրահամը, առաւ հաց ու մի տիկ ջուր, տուեց Ագարին, մանկանը դրեց նրա շալակին եւ տնից դուրս հանեց։

15

  Տիկի ջուրն սպառուեց, մայրը մանկանը դրեց մի եղեւնու տակ

16

  եւ գնաց նստեց նրա դիմաց, մի նետընկեց հեռաւորութեան վրայ՝ ասելով. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Նա նստել էր նրա

17

  Աստուած լսեց երեխայի ձայնը, որ գալիս էր այնտեղից։ Աստուած երկնքից Ագարին ձայն տուեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել,

18

  Բռնի՛ր քո մանկան ձեռքից, որովհետեւ ես նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու»։

19

  Աստուած բացեց Ագարի աչքերը, սա տեսաւ ըմպելի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց երեխային։

20

  Եւ Աստուած երեխայի հետ էր. սա աճեց, դարձաւ աղեղնաւոր

21

  եւ բնակուեց Փառանի անապատում։ Մայրը նրա համար Եգիպտացիների երկրից կին առաւ։

22

  Այդ ժամանակներում Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը, խօսելով Աբրահամի հետ, ասացին.

23

  Արդ, Աստծու անունով ինձ երդուի՛ր, որ ո՛չ իմ, ո՛չ իմ զաւակի, ո՛չ իմ անուան դէմ չես մեղանչի, այլ կը վարուես այնպէս

24

  Աբրահամն ասաց. «Երդւում եմ»։

25

  Աբրահամն Աբիմելէքին յանդիմանեց այն ջրհորի համար, որ Աբիմելէքի ծառաները խլել էին։

26

  Աբիմելէքն ասաց նրան. «Ես չեմ իմացել, թէ ով է արել այդ բանը, իսկ դու էլ ինձ բան չես ասել։ Ես միայն այսօր եմ լսում

27

  Աբրահամն առաւ արջառներ ու ոչխարներ, տուեց Աբիմելէքին, եւ երկուսն իրար հետ հաշտութիւն կնքեցին։

28

  Աբրահամը եօթը որոջ առանձնացրեց։

29

  Աբիմելէքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ են նշանակում այս եօթը որոջները, որոնց առանձնացրիր»։

30

  Նա պատասխանեց. «Այս եօթը որոջները ստացիր ինձնից ի հաւաստումն այն բանի, թէ ես եմ փորել այդ ջրհորը»։ Դրա համար էլ այդ

31

  որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին։ Աբիմելէքը, նրա

32

  Աբրահամը Երդման ջրհորի մօտ ծառ տնկեց, այնտեղ պաշտեց Տիրոջը, նրան կոչեց Աստուած յաւիտենական։

33

  Աբրահամը Փղշտացւոց երկրում պանդուխտ մնաց երկար ժամանակ։

Armenian Eastern Bible 1994
© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994