A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Հայտնություն 3



1

  Եւ Սարդէսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ եօթը Հոգիները եւ եօթն աստղեր ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունիս թէ կենդանի ես, բայց մեռած ես։

2

  Արթուն եղիր, եւ հաստատիր մնացածներին որ մեռնելու մօտ են. որովհետեւ քո գործերը կատարեալ չ’գտայ Աստուծոյ առաջին։

3

  Արդ յիշիր թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. եւ պահիր եւ ապաշխարիր. ապա թէ չ’արթնանաս՝ ես կ’գամ քեզ վերայ գողի պէս. եւ չես իմանալ թէ որ ժամում քեզ մօտ կ’գամ։

4

  Բայց մի քանի անձինք ունիս Սարդէսի մէջն էլ, որ իրանց հանդերձները չ’կեղտոտեցրին. եւ նորանք սպիտակներով ման կ’գան ինձ հետ, որովհետեւ արժանի են։

5

  Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կ’հագնէ. եւ նորա անունը կեանքի գրքիցը չեմ ջնջիլ. եւ կ’դաւանեմ նորա անունն իմ Հօր առաջին եւ նորա հրեշտակների առաջին։

6

  Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։

7

  Եւ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դաւիթի բանալիներն ունի. որ բանում է եւ ոչ ով չէ փակում, եւ փակում է եւ ոչ ով չէ բանում։

8

  Գիտեմ քո գործերը. ահա քո առաջին մի բացուած դուռ դրի, եւ նորան ոչ ով կարող չէ փակել, որովհետեւ քիչ զօրութիւն ունիս, եւ իմ խօսքը պահեցիր, եւ իմ անունը չ’ուրացար։

9

  Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրանց համար ասում են թէ Հրէայ են եւ չեն, այլ սուտ են ասում, ահա կ’անեմ նորանց, որ կ’գան քո ոտների առաջին եւ երկրպագութիւն կ’անեն, եւ կ’ճանաչեն թէ ես սիրեցի քեզ։

10

  Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վերայ, որ փորձէ երկրի երեսի վերայ բնակողներին։

11

  Ահա ես գալիս եմ շուտով. պահիր այն որ ունիս, որ ոչ ով չ’առնէ քո պսակը։

12

  Ով որ յաղթում է սիւն կ’անեմ նորան իմ Աստուծոյ տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. եւ նորա վերայ կ’գրեմ իմ Աստուծոյ անունը, եւ իմ Աստուծոյ քաղաքի անունը, այն նոր Երուսաղէմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը։

13

  Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։

14

  Եւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամէնը, հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարածների Սկիզբը։

15

  Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։

16

  Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։

17

  Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. բայց չ’գիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես։

18

  Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չ’երեւի. եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես։

19

  Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։

20

  Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։

21

  Ով որ յաղթում է, կ’տամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ։

22

  Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896