A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Հովհաննես 1



1

  Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շօշափեցին՝ կեանքի Բանի համար.

2

  (Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։)

3

  Այն որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդութիւն ունենաք մեզ հետ. եւ մեր հաղորդութիւնը Հօր հետ եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի հետ։

4

  Եւ սա գրում ենք ձեզ, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։

5

  Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։

6

  Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։

7

  Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։

8

  Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։

9

  Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։

10

  Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896