A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Հեսու 16

1

  Եւ Յովսէփի որդկանց վիճակը ելաւ՝ Երիքովի դէմ Յորդանանիցն Երիքովի ջրի արեւելեան կողմից դէպի անապատը, որ վեր է ելնում Երիքովիցը դէպի լեռնակողմը՝ Բեթէլը,

2

  Եւ դուրս է գալիս Բեթէլից Լուզ, եւ Արքիատարօթի սահմանիցն անցնում,

3

  Եւ արեւմտեան կողմից Յեփալթիի սահմանը իջնում, մինչեւ ցածի Բեթորոնի սահմանը մինչեւ Գազեր,եւ հասնում է ծովը:

4

  Եւ Յովսէփի որդիքը՝ Մանասէն ու Եփրեմը ժառանգութիւն առան:

5

  Եւ այս եղաւ Եփրեմի որդկանց սահմանը իրանց տոհմերի համեմատ, այսինքն նորանց ժառանգութեան սահմանը արեւելեան կողմից էր Ատարօթ-ադար մինչեւ վերի Բեթորոն:

6

  Եւ այս սահմանը դուրս է գալիս հիւսիսային կողմից դէպի Մաքմեթաթ ծովը. եւ այս սահմանը պտոյտ է տալիս արեւելեան կողմից մինչեւ Թէանաթսելով, եւ անցնում է արեւելեան կողմից դէպի Յանովէ,

7

  Եւ Յանովէիցն իջնում է Ատարովթ եւ Նաարա, եւ Երիքովին դպչելով դուրս գալիս Յորդանան.

8

  Այս սահմանը Թափուայիցը գնում է Կանա հեղեղատը արեւմտեան կողմից, եւ հասնում է ծովը: Այս է Եփրեմի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ.

9

  Նաեւ Եփրեմի որդկանց համար ջոկուած քաղաքները Մանասէի որդկանց ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքները իրանց գիւղերովը:{nl}

10

  Եւ նորանք Գազերի մէջ բնակող Քանանացիներին չ'հալածեցին. եւ Քանանացիները մինչեւ այս օրը Եփրեմի մէջ բնակուելով հարկատու ծառաներ եղան:

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896