A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եբրայեցիներ 11

1

  Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւեցող բաների ապացոյցն է։

2

  Որովհետեւ նորանով առաջինները վկայութիւն ընդունեցին։

3

  Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չերեւողներիցն այս տեսնուողներս եղած են։

4

  Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։

5

  Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չտեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։

6

  Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կլինի։

7

  Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։

8

  Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղաւ դուրս գնալու այնտեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր. եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում։

9

  Հաւատքով պանդուխտ եղաւ աւետիքի երկրումն իբր օտարութիւնում. խորաններում բնակուելով Իսահակի եւ Յակոբի հետ, որ նոյն խոստմունքի ժառանգակիցներն էին։

10

  Որովհետեւ սպասում էր այն հիմունքով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչն Աստուած է։

11

  Հաւատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ հաւատարիմ համարեց խոստացողին։

12

  Նորա համար եւ այն մէկիցը, այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ։

13

  Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։

14

  Որովհետեւ այնպիսի բաներ խօսողները յայտնի ցոյց են տալիս, որ մի հայրենիք են որոնում։

15

  Եւ եթէ այն էին յիշում որից դուրս եկան, ապաքէն ժամանակ ունէին ետ դառնալու։

16

  Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու. որովհետեւ մի քաղաք է պատրաստել նորանց համար։

17

  Հաւատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. եւ միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր,

18

  Որ ասուեցաւ թէ Իսահակով քեզ զաւակ կկոչուի։

19

  Մտածելով թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել. ուստի օրինակի համար էլ ընդունեց նորան։

20

  Հաւատքով Իսահակը Յակոբին եւ Եսաւին օրհնեց հանդերձեալ բաների մասին։

21

  Հաւատքով Յակոբը մեռնելիս Յովսէփի որդկանց ամեն մէկին օրհնեց, եւ իր գաւազանի ծայրի վերայ երկրպագութիւն արաւ։

22

  Հաւատքով Յովսէփը վախճանելիս յիշեց Իսրայէլի որդկանց դուրս գնալու մասին, եւ իր ոսկորների համար հրաման տուաւ։

23

  Հաւատքով Մովսէսը երբոր ծնուեցաւ՝ երեք ամիս թաքուն պահուեցաւ իր ծնողքի ձեռովը. վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չվախեցին թագաւորի հրամանիցը։

24

  Հաւատքով Մովսէսը երբոր մեծացաւ՝ չկամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։

25

  Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ,

26

  Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։

27

  Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չվախենալով թագաւորի բարկութիւնիցը. որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։

28

  Հաւատքով արաւ զատիկը եւ արիւնի սրսկումը. որ առաջինեկներին սատակիչը չմօտենայ նորանց։

29

  Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան։

30

  Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբոր եօթն օր նորա շուրջը պտտեցին։

31

  Հաւատքով Ռախաբ պոռնիկը չկորաւ անհաւատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղութիւնով։

32

  Եւ էլ ի՞նչ ասեմ. որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէոնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար,

33

  Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին.

34

  Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին.

35

  Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն.

36

  Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան.

37

  Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած.

38

  Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։

39

  Եւ սորանք ամենը հաւատքով վկայութիւն առան, բայց խոստմունքը չընդունեցին.

40

  Որովհետեւ Աստուած մեզ համար աւելի լաւ բան նախապատրաստեց, որ նորանք առանց մեզ չկատարուին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896