A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եբրայեցիներ 1

1

  Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով,

2

  Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն էլ արաւ.

3

  Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,

4

  Եւ հրեշտակներիցն այնքան աւելի լաւ եղաւ, որքան նորանցից աւելի գերազանց անուն ժառանգեց։

5

  Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կլինիմ, եւ նա ինձ Որդի կլինի։

6

  Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կմտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները։

7

  Բայց հրեշտակների համար ասում է. Նա որ իր հրեշտակները հոգիներ արաւ, եւ իր պաշտօնեաները կրակի բոց։

8

  Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։

9

  Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին։

10

  Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. եւ երկինքները քո ձեռքի գործն են։

11

  Նորանք կկորչեն, բայց դու կկենաս կմնաս. եւ ամենը ձորձի պէս կմաշուին.

12

  Եւ վերարկուի պէս կգալարես նորանց եւ կփոխուին, բայց դու նոյնն ես եւ քո տարիները չեն պակասիլ։

13

  Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։

14

  Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896