A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Տիմոթ 3



1

  Ճշմարիտ է այս խօսքը, եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում։

2

  Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար.

3

  Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.

4

  Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով.

5

  (Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)

6

  Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։

7

  Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։

8

  Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ երկու լեզուանի, ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող.

9

  Այլ հաւատքի խորհուրդը սուրբ խղճմտանքի մէջ ունեցող։

10

  Եւ սորանք առաջ թող փորձուին, եւ յետոյ այն պաշտօնը մտնեն, եթէ անարատ լինեն։

11

  Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։

12

  Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։

13

  Որովհետեւ պաշտօնը լաւ կատարողներն իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է։

14

  Սա գրում եմ քեզ յուսալով որ շուտով քեզ մօտ գամ։

15

  Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։

16

  Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցաւ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացաւ փառքով։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896