A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Տիմոթ 1



1

  Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ մեր Փրկիչ Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի՝ մեր յոյսին հրամանովը.

2

  Տիմոթէոս՝ սիրելի որդուս՝ հաւատքով, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած մեր Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3

  Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս Մակեդոնիա գնալիս, որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն.

4

  Եւ մտիկ չ’տան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չ’ունին, որ աւելի վիճաբանութիւններ են գրգռում, քան թէ Աստուծոյ շինութիւնը հաւատքով։

5

  Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից.

6

  Որոնցից ոմանք խոտորելով ունայն խօսքերի ետեւից գնացին,

7

  Կամենում են օրէնքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են։

8

  Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան,

9

  Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին,

10

  Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,

11

  Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանի համեմատ, որն ինձ հաւատացուեցաւ։

12

  Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը, որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան մէջ դրաւ,

13

  Որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմութիւն գտայ, որովհետեւ չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով։

14

  Բայց էլ աւելի շատ եղաւ մեր Տիրոջ շնորհքը հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։

15

  Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։

16

  Սակայն նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։

17

  Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

18

  Այս պատուիրանքն աւանդում եմ քեզ, Տիմոթէոս որդեակ, առաջուց քեզ վերայ եղած մարգարէութիւնների պէս, որ նորանցով պատերազմիս բարի պատերազմը.

19

  Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը նաւակոծութիւն քաշեցին.

20

  Որոնցից են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային որ խրատուին չ’հայհոյել։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896