A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Թեսաղոնիկեցիներ 4



1

  Այսուհետեւ, եղբարք, աղաչում ենք ձեզ եւ յորդորում ենք Տէր Յիսուսումը, ինչպէս որ ընդունեցիք մեզանից, թէ ինչպէս պէտք է ձեզ գնալ եւ հաճոյ լինել Աստուծոյ, որ էլ աւելի յառաջանաք։

2

  Վասնզի գիտէք թէ ինչպիսի պատուիրանքներ տուինք ձեզ Տէր Յիսուսումը։

3

  Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը՝ ձեր սրբութիւնը. որ դուք ետ կենաք պոռնկութիւնից,

4

  Եւ ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով,

5

  Ոչ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսներն էլ որ Աստուծուն չ’գիտեն։

6

  Չ’լինի որ մէկը մի բանում չափիցն անցնէ եւ իր եղբօրը զրկէ. որովհետեւ Տէրն այդ բոլոր բաների համար վրէժխնդիր է. ինչպէս առաջուց էլ ասեցինք ձեզ եւ վկայութիւն տուինք։

7

  Որովհետեւ Աստուած մեզ չ’կանչեց պղծութեան մէջ, այլ սրբութեան մէջ։

8

  Ուրեմն նա որ անարգում է, ոչ թէ մարդի է անարգում, այլ Աստուծուն, որ եւ տուաւ մեզ Սուրբ Հոգին։

9

  Բայց եղբայրսիրութեան համար պէտք չ’ունիք մի բան գրել ձեզ. որովհետեւ դուք ինքներդ Աստուածանից սովորած էք իրար սիրելու.

10

  Որ հէնց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք,

11

  Եւ ջանք անէք որ հանդարտ լինիք. եւ ամեն մէկն իր գործը գործէ. եւ ձեր ձեռովն աշխատէք, ինչպէս որ պատուիրեցինք ձեզ, որ պարկեշտութիւնով վարուիք դրսինների հետ եւ ոչ մի բանով կարօտ չ’լինիք։

12

  Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին։

13

  Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։

14

  Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։

15

  Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն,

16

  Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։

17

  Ուրեմն իրար մխիթարեցէք այս խօսքերովը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896