A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Կողոսացիներ 4

1

  Տէրեր, իրաւունքը եւ հաւասարը տուէք ծառաներին. գիտենալով որ դուք էլ Տէր ունիք երկնքումը։

2

  Աղօթքին միշտ հետեւեցէք. եւ արթուն կացէք նորանում գոհութիւնով։

3

  Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։

4

  Որ յայտնեմ նորան՝ ինչպէս ինձ արժան է խօսել։

5

  Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։

6

  Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ։

7

  Իմ մասին ամենը կիմացնէ ձեզ Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ ծառայակիցը Տէրումը,

8

  Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ իմանայ ձեր մասին եւ մխիթարէ ձեր սրտերը.

9

  Ոնեսիմոս հաւատարիմ եւ սիրելի եղբօր հետ, որ ձեզանից է. նորանք ամենը կիմացնեն ձեզ ինչ որ այստեղ լինում է։

10

  Բարեւ է տալիս ձեզ Արիստարքոսն՝ իմ գերութեան ընկերը, եւ Բառնաբասի եղբօր որդի Մարկոսը. որի համար պատուէր առաք, որ եթէ ձեզ մօտ գայ, ընդունիք նորան։

11

  Եւ Յիսուսը որ Յուստոս է անուանվում, որոնք թլփատութիւնիցն են. միայն դորանք են իմ գործակիցները Աստուծոյ արքայութիւնումն, որ ինձ համար էլ մխիթարութիւն եղան։

12

  Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։

13

  Վասնզի վկայում եմ նորա համար որ շատ նախանձ ունի ձեզ համար, եւ նորանց համար որ Լաւոդիկէումն եւ Յերապօլիսումն են։

14

  Բարեւ է տալիս ձեզ բժիշկ Ղուկաս սիրելին եւ Դեմասը։

15

  Բարեւ տուէք Լաւոդիկէումը լինող եղբայրներին եւ Նիմփային եւ նորա տան եկեղեցուն։

16

  Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք։

17

  Եւ Արքիպոսին ասեցէք. Զգոյշ եղիր այն սպասաւորութեանը որ ընդունեցիր Տէրումը, որ նորան կատարես։

18

  Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքովն է, յիշեցէք իմ կապանքը. շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896