A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Օրենք 18



1

  Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի բոլոր ցեղը Իսրայէլի հետ բաժին եւ ժառանգութիւն չունենան. Եհովայի պատարագները եւ նորա ժառանգութիւնն ուտեն։

2

  Եւ իրանց եղբայրների մէջ ժառանգութիւն չունենան. նորանց ժառանգութիւնը Եհովան ինքն է, ինչպէս որ նորան ասեց։

3

  Եւ այս լինի քահանաների իրաւունքը ժողովրդի կողմից եւ մատուցրած զոհերի կողմից, թէ արջառ լինի թէ ոչխար. եւ քահանային տան երին, ծնօտները եւ քաղիրթը։

4

  Քո ցորենի, գինիի եւ իւղի երախայրիները, եւ նաեւ քո ոչխարների առաջին բուրդը նորան տաս.

5

  Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քո բոլոր ցեղերումը նորան է ընտրել, որ կանգնէ Եհովայի անունովը ծառայութիւն անելու՝ ինքն եւ իր որդիքը ամեն ժամանակ։

6

  Եւ երբոր մի Ղեւտացի քո դռների մէկից այսինքն բոլոր Իսրայէլի մէջ իր պանդխտացած տեղիցը դուրս գայ, եւ իր սրտի բոլոր փափաքովը Եհովայի ընտրած տեղը գայ,

7

  Այն ժամանակ իր Եհովայ Աստուծոյ անունովը ծառայութիւն անէ իր բոլոր Ղեւտացի եղբայրների պէս, որ այնտեղ կանգնել են Եհովայի առաջում.

8

  Բաժինը իրանց կերածի բաժինի չափ լինի բացի իր հայրենական ստացուածքը ծախելուց։

9

  Երբոր քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը մտնես, այն ազգերի գարշելի գործքերի պէս անել չսովորես։

10

  Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց,

11

  Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ.

12

  Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը։

13

  Քո Եհովայ Աստուծոյ հետ կատարեալ լինես.

14

  Որովհետեւ այն ազգերը, որոնց դու կտիրես, գուշակների եւ դիւթիչների էին լսում. բայց քեզ քո Եհովայ Աստուածը այսպէս անելու հրաման չէ տալիս։

15

  Քո Եհովայ Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պէս մի մարգարէ վեր կկացնէ քեզ համար. նորան լսեցէք.

16

  Բոլորովին այնպէս ինչպէս որ Քորեբումը ժողովքի օրը քո Եհովայ Աստուածանից խնդրեցիր, ասելով. Իմ Եհովայ Աստուծոյ ձայնը այլ եւս չլսեմ, եւ այս մեծ կրակը այլ եւս չտեսնեմ, որ չմեռնեմ։

17

  Եւ Եհովան ինձ ասեց. Լաւ է ինչ որ ասում են.

18

  Քեզ պէս մի մարգարէ վեր կկացնեմ նորանց համար իրանց եղբայրների միջիցը, եւ իմ խօսքերը նորա բերանումը կդնեմ. եւ նա կասէ նորանց ինչ որ նորան պատուիրեմ։

19

  Եւ լինի՝ այն մարդը որ չլսէ իմ խօսքերին, որ նա իմ անունովը կխօսէ, ես այն մարդիցը կպահանջեմ։

20

  Իսկ այն մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։

21

  Եւ եթէ քո սրտի մէջ ասես, թէ Ի՞նչպէս գիտենանք այն խօսքը որ Եհովան չէ խօսել.

22

  Եթէ այն մարգարէն Եհովայի անունովը մի բան ասէ, եւ այն բանը չկատարուի, ահա այն է Եհովայի չասած խօսքը. մարգարէն յանդգնութեամբ է խօսել այն. նորանից չվախենաս։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896