A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

1 Կորնթացիներ 7



1

  Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չմօտենայ։

2

  Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։

3

  Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. եւ այնպէս էլ կինն իր մարդին։

4

  Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չունի, այլ մարդը. այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չունի, այլ կինը։

5

  Իրար մի զրկէք. բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չփորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.

6

  Բայց այս թոյլ տալով եմ ասում, եւ ոչ թէ հրամանով։

7

  Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ ինձ պէս լինէր. բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. մէկն այսպէս եւ միւսն այնպէս։

8

  Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։

9

  Ապա եթէ ժուժկալութիւն չունին, թող ամուսնանան. որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։

10

  Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը չբաժանուի իր մարդիցը։

11

  Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. եւ որ մարդն էլ կինը չթողէ։

12

  Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չթողէ։

13

  Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չթողէ։

14

  Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կլինէին. բայց հիմա սուրբ են։

15

  Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։

16

  Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, գուցէ քո մարդը կապրեցնես. կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կապրեցնես.

17

  Միայն թէ ամեն մէկին ինչպէս Տէրը բաժին է տուել. ամեն մէկն ինչպէս Աստուած կանչեց նորան, այնպէս գնայ. եւ ես այնպէս եմ ամեն եկեղցիներումը պատուէր տալիս։

18

  Մէկը թլփատո՞ւած կանչուեցաւ, թող անթլփատ չձեւանայ. մէկը անթլփատութիւնո՞ւմ կանչուեցաւ՝ թող չթլփատուի.

19

  Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։

20

  Ամեն մէկն՝ որ կոչումի մէջ որ կանչուեցաւ, նորանում կենայ։

21

  Ծառա՞յ կանչուեցար, հոգս մի անիր. բայց եթէ կարենաս ազատ էլ լինել՝ աւելի նա գործածիր։

22

  Որովհետեւ Տէրով կանչուած ծառան՝ Տիրոջ ազատն է. այնպէս էլ ազատ կանչուածը Քրիստոսի ծառայ է;

23

  Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։

24

  Ամեն մէկն ինչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, եղբարք, թող նորանում մնայ Աստուծոյ առաջին։

25

  Բայց կոյսերի համար հրաման չունիմ Տէրիցը. միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։

26

  Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։

27

  Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։

28

  Բայց եթէ ամուսնանաս, չմեղանչեցիր. եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չմեղանչեց. միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կունենան. իսկ ես խնայում եմ ձեզ։

29

  Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չունեցողների պէս լինէին.

30

  Եւ լաց լինողներն չլացողների պէս. եւ ուրախացողները չուրախացողների, եւ ծախու առնողները չունեցողների պէս.

31

  Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չգործածողների պէս. որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է։

32

  Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. չամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։

33

  Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։

34

  Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. չամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։

35

  Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. եւ ոչ թէ որ ձեզ համար որոգայթ գցեմ. այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։

36

  Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. չէ մեղանչում. թող ամուսնանան։

37

  Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։

38

  Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։

39

  Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով։

40

  Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896