A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

հռոմեական 11

1

  Արդ ասում եմ, Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. քաւ լիցի. որովհետեւ ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդիցն, Բենիամինի ցեղիցը։

2

  Աստուած դէն չ’գցեց իր ժողովուրդը որին առաջուց ճանաչեց. կամ թէ չ’գիտէ՞ք թէ գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրուածքումը. ի՞նչպէս նա Իսրայէլի դէմ գանգատում է Աստուծոյ առաջին.

3

  Տէր, քո մարգարէներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին. եւ միայն ես մնացի, եւ իմ անձն որոնում են։

4

  Բայց աստուածային պատգամն ի՞նչ է ասում նորան. Եօթը հազար մարդ թողի ինձ համար, որ Բահաղին ծունր չ’դրին։

5

  Հէնց այսպէս էլ այս ժամանակումը շնորհքի ընտրութեան պէս մի մնացորդ եղաւ։

6

  Բայց եթէ շնորհքով է՝ էլ գործերից չէ. ապա թէ ոչ՝ շնորհքն էլ շնորհք չի լինիլ. բայց եթէ գործերից է, էլ շնորհք չէ. ապա թէ ոչ՝ գործն էլ գործ չէ։

7

  Ուրեմն ի՞նչ. այն որ Իսրայէլը որոնում էր՝ նորան չ’հասաւ, բայց ընտրուածները հասան, եւ միւսները կուրացան։

8

  Ինչպէս գրուած է. Աստուած տուաւ նորանց թմրութեան հոգի. աչքեր՝ որ չ’տեսնեն, եւ ականջներ՝ որ չ’լսեն, մինչեւ այս օրուայ օրը։

9

  Եւ Դաւիթն ասում է. Նորանց սեղանը թող որոգայթ լինի նորանց՝ եւ որս եւ գայթակղութիւն՝ եւ հատուցումն նորանց համար։

10

  Թող նորանց աչքերը խաւարուին՝ որ չ’տեսնեն. եւ նորանց թիկունքները միշտ ծռեցրու։

11

  Ուրեմն ասում եմ. Մի՞թէ գլորուեցան՝ որ կործանուին. քաւ լիցի. բայց նորանց գլորուելովը հեթանոսների փրկութիւնն եղաւ որ նախանձի գրգռէ նորանց։

12

  Բայց եթէ նորանց յանցանքը աշխարհքին մեծութիւն է, եւ նորանց նուաստութիւնը հեթանոսների մեծութիւն, էլ ո՞րքան աւելի նորանց լիութիւնը։

13

  Բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, Որովհետեւ ես հեթանոսների առաքեալ եմ՝ իմ պաշտօնը փառաւոր կ’անեմ.

14

  Որ գուցէ իմ մարմինը լինողներին նախանձի գրգռեմ, եւ նորանցից մի քանիսն ապրեցնեմ։

15

  Քանզի եթէ նորանց մերժումը աշխարհքի հաշտութիւն է, ապա նորանց ընդունելութի՞ւնն ինչ է, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից.

16

  Եւ եթէ երախայրին սուրբ է՝ ապա զանգուածն էլ. եւ եթէ արմատը սուրբ է՝ ապա ճիւղերն էլ։

17

  Բայց եթէ ճիւղերիցը ոմանք կոտրուեցան, եւ դու որ վայրի ձիթենի էիր՝ նորանցում պատուաստուեցար, եւ հաղորդ եղար արմատին՝ եւ ձիթենու պարարտութեանը,

18

  Մի պարծենար այն ճիւղերի դէմ. բայց եթէ պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը՝ քեզ։

19

  Արդ կ’ասես, Ճիւերը կոտրուեցան՝ որ ես պատուաստուիմ։

20

  Լաւ. նորանք անհաւատութիւնով կոտրուեցան, եւ դու հաւատքով հաստատուեցար. մի ամբարտաւանանար, այլ վախեցիր։

21

  Որովհետեւ եթէ Աստուած բնական ճիւղերին չ’խնայեց, մի գուցէ քեզ էլ չ’խնայէ։

22

  Արդ տես Աստուծոյ քաղցրութիւնը եւ սաստկութիւնը. կործանուածների վերայ սաստկութիւնը, եւ քեզ վերայ քաղցրութիւնը, եթէ այն քաղցրութիւնումը կենաս. ապա թէ ոչ՝ դու էլ կ’կտրուիս։

23

  Եւ նորանք էլ՝ եթէ անհաւատութիւնումը չ’կենան՝ կ’պատուաստուին. որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել նորանց։

24

  Վասնզի եթէ դու ի բնէ վայրի ձիթենուցը կտրուեցար եւ բնութեան դէմ բարի ձիթենու վերայ պատուաստուեցար, էլ ո՞րքան աւելի նորանք որ բնական են կ’պատուաստուին իրանց ձիթենու վերայ։

25

  Որովհետեւ չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք այս խորհուրդը, որ ձեր անձերումը իմաստուն չ’լինիք, որ մի մասով Իսրայէլին կուրութիւն եղաւ, մինչեւ որ հեթանոսների լրութիւնը մտնէ։

26

  Եւ այսպէս բոլոր Իսրայելը կ’ապրի. ինչպէս գրուած է, թէ Սիօնիցը Փրկիչը կ’գայ՝ եւ ամբարշտութիւնները դէն կ’գցէ Յակոբիցը։

27

  Եւ այս է իմ ուխտը նորանց հետ, երբոր նորանց մեղքերը վեր կ’առնեմ։

28

  Աւետարանի նկատմամբ նորանք թշնամի են ձեր պատճառովը, ընտրութեան նկատմամբ՝ սիրելի են հայրերի համար։

29

  Որովհետեւ Աստուծոյ շնորհքը եւ կոչումը զղջալ չ’ունի։

30

  Վասնզի ինչպէս դուք էլ մի ժամանակ չէիք հաւատում Աստուծուն, եւ հիմա ողորմութիւն գտաք նորանց անհաւատութիւնովը,

31

  Այնպէս էլ նորանք հիմա չ’հաւատացին ձեր ողորմութիւնովը. որ նորանք էլ ողորմութիւն գտնեն։

32

  Որովհետեւ Աստուած ամենին անհաւատութեան մէջ արգիլեց որ ամենին ողորմի։

33

  Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։

34

  Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից։

35

  Կամ ո՞վ նորան առաջուց մի բան տուաւ, որ նորա հատուցումն առնէ նորանից։

36

  Որովհետեւ նորանից եւ նորանով եւ դէպի նա է ամեն բան. նորան փառք յաւիտեան. Ամէն։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896