A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Թվերը 13

1

  Եւ Փառանի անապատումը իջեւան արին։

2

  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Մարդիկ ուղարկիր որ լրտեսեն Քանանի երկիրը, որ ես Իսրայէլի որդկանցը պիտի տամ. Իրանց հայրերի ցեղի ամեն մէկի համար մէկ մարդ ուղարկէք՝ ամենն էլ իշխան լինեն նորանց մէջ։

3

  Եւ Մովսէսը Եհովայի հրամանին համեմատ նորանց ուղարկեց Փառանի անապատիցը. Բոլոր այն մարդիկը Իսրայէլի որդկանց գլխաւորներն էին.

4

  Եւ այս է նորանց անունները.

5

  Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուան, Շմաւոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատը,

6

  Յուդայի ցեղից՝ Յեփոնի որդի Քաղէբը,

7

  Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Իգազը,

8

  Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէսը,

9

  Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտին,

10

  Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիէլը,

11

  Յովսէփի ցեղից՝ այսինքն Մանասէի ցեղից՝ Սուսիի որդի Գադդին,

12

  Դանի ցեղից՝ գամաղիի որդի Ամիէլը,

13

  Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուրը,

14

  Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբին,

15

  Գադի ցեղից՝ մաքքիի որդի Գուէլը։

16

  սորանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու. Եւ Մովսէսը Նաւէի որդի Օսէսի անունը Յեսու դրաւ։

17

  Եւ Մովսէսն ուղարկեց նորանց Քանանի երկիրը լրտեսելու, եւ ասեց նորանց. Այս հարաւային կողմից դէպի վեր գնալով վեր գնացէք սարը.

18

  Եւ տեսէք այն երկիրը թէ ինչպէս է, եւ այնտեղ բնակուող ժողովուրդը զօրաւո՞ր են թէ տկար. Քի՞չ են թէ շատ։

19

  Եւ ի՞նչպէս է այն երկիրը ուր որ նորանք բնակվում են՝ լա՞ւ է թէ վատ, եւ ի՞նչպէս են այն քաղաքները ուր որ նորանք բնակվում են, վրաններո՞ւմ են թէ բերդերում են.

20

  Եւ թէ երկիրը ի՞նչպէս է, պարա՞րտ է՝ թէ տկար, մէջը ծառեր կա՞ն թէ ոչ։ Եւ ժիր եղէք, եւ այն երկրի պտուղիցն առէք։ Եւ այն օրերը խաղողի նոր դուրս եկած օրերն էին։

21

  Եւ նորանք վեր գնացին եւ լրտեսեցին այն երկիրը Սին անապատից դէպի Եմաթ մինչեւ Րոոբ։

22

  Եւ հարաւային կողմից գնացին, եւ եկան Քեբրոն եւ այնտեղ էին Ենակի որդիքը՝ Աքիմանը, Սէսին եւ Թոլմին, եւ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից եօթը տարի առաջ էր շինուել։

23

  Եւ եկան մինչեւ Եսքողի ձորը եւ այնտեղից խաղողի մի ողկոյզ կտրեցին ուռովը մէկտեղ, եւ երկու հոգի լծակով վեր առան նորան, եւ նռներից եւ թուզերից էլ։

24

  Այն ողկոյզի համար, որ Իսրայէլի որդիքն այնտեղից կտրել էին, այնտեղի անունը Եսքողի ձոր դրուեցաւ։

25

  Եւ այն երկիրը լրտեսելուց ետ դարձան քառասուն օրից յետոյ.

26

  Եւ եկան հասան Մովսէսին եւ ահարօնին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքին՝ Փառանի անապատի մէջ Կադէսում. Եւ նորանց համար եւ բոլոր ժողովքի համար լուր բերին. Եւ երկրի պտուղը ցոյց տուին նորանց։

27

  Եւ պատմեցին նորան եւ ասեցին. Մեզ ուղարկած երկիրդ գնացինք. Եւ իրաւ որ կաթ ու մեղր է բղխում նա, եւ նորա պտուղը սա է։

28

  Միայն թէ այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպաւոր եւ խիստ մեծ են. Նաեւ այնտեղ Ենակի որդկանցը տեսանք։

29

  Ամաղեկացիները բնակվում են այն երկրի հարաւային կողմումը, եւ Քետացիները եւ Յեբուսացիները եւ Ամօրհացիները բնակվում են սարերումը, եւ Քանանացիները բնակվում են ծովի մօտ եւ Յորդանանի եզերքումը։

30

  Եւ Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել։

31

  Բայց նորա հետ ելնող մարդիկն ասեցին. Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են։

32

  Եւ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայէլի որդկանց համար ասելով. Այն երկիրը որի միջովն անցանք՝ նորան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է. Եւ նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են,

33

  Եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. Այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք, եւ այնպէս էլ էինք նորանց աչքին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896